ՀՀ Ոստիկանությունը սարքավորումներ կնվիրի ԼՂՀ Ոստիկանությանը
Իրավունք
Այսօր Կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հետ վերցնել ՀՀ Ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերն ու նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանը՝ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանությանը հանձնելու պայմանով։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Հանձնարարվեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության միջոցների հաշվին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին