Տանկով ԱԱԾ դարպասներին հարվածած ակտիվիստն արդարացվեց
Իրավունք
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանունր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործով դատարանի որոշումը:
Դատարանը Արտակ Գեւորգյանին արդարացրեց:
Արտակ Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով, խուլիգանություն կատարելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Գևորգյանը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստվարաթղթե հրասայլով հարվածել է Նալբանդյան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության շենքի երկաթե դարպասներին՝ «շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին