«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել Նեյմարի տրանսֆերի համար
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու փորձերը:
Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն՝ անգլիական ակումբը նոր բարելավված տարբերակով առաջարկ է արել բրազիլացի ֆուտոլիստի համար: Սակայն «կապտանռնագույնները» ամեն ինչ անում են ֆուտբոլիստին թիմում պահելու համար: Նեյմարը ակումբում ստանում է 9 մլն տարեկան աշխատավարձ: Պայմանագիրը երկարաձգելու դեպքում իսպանիայի չեմպիոնները պատրաստ են բրազիլացուն վարձատրել տարեկան 15 մլն եվրո:
Նեյմարի գործող պայմանագիրը կատալոնյան թիմի հետ ավարտվում է 2018թ.:
Ֆուտբոլիստի հրաժարագինը 192 մլն եվրո է:
Նախորդ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է Պրիմերայի 34 խաղի, դարձել է 24 գոլի և 16 արդյունավետ փոխանցան հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու