Հայաստանը ԱՄԷ դիվանագետներին ազատում է մուտքի արտոնագրից, ԱՄԷ-ն` ոչ
Արտաքին Քաղաքական
Այսօր՝ Կառավարության նիստին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով մուտքի արտոնագրից ազատվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքվեց, թե արդյոք նույն սկզբունքը կիրառվո՞ւմ է Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Վարչապետը փորձեց պարզել, արդյոք երկու երկրներում գործում են հավասար պայմաններ, թե ոչ:
Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը չունի հատուկ անցագրեր. «Ստեղ մեր մոտ չկան կատեգորիներ, որոնք ունեն հատուկ անձնագրեր, իրենք առանձնացվում են անձնագրով»,- պարզաբանեց փոխարտգործնախարարը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ պարզաբանեց, թե դիվանագիտական անձնագրերի համար որևէ խնդիր չկա. «Քանի որ իրենց մոտ բացի դիվանագիտական անձնագրից' կա նաև այլ կատեգորիա, որը կոչվում է ծառայողական անձնագիր, մենք ընդամենը լրացնում ենք այս համաձայնագիրը: Իսկ մեր դիվանագիտական անձնագրերը հիմա էլ, առանց մուտքի արտոնագրի, մուտք են գործում Էմիրություններ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին