«Ալաշկերտի» կազմը համալրեցին երեք ֆուտբոլիստ
Սպորտ
Շարունակվում է «Ալաշկերտի» համալրման գործընթացը: Հիշեցնենք, որ մինչ եվրոպական խաղերի մեկնարկը թիմին են միացել սերբ Ալեքսանդրա Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը և Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը:
Այժմ «Ալաշկերտի» համազգեստը կկրեն Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, նաև Սամվել Մելքոնյանը և ուկրաինացի լեգեոներ Մարատ Դաուդովը:
Արսենի և Սամվելի վերջին ակումբը «Միկան» է եղել Դաուդովինը Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմն է: Երկու տարի առաջ Դաուդովը հանդես է եկել «Գանձասարում»:
Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը կնքվել են մեկ տարով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու