Արթուր Օսիկյանն ընդունել է Վրաստանից եկած պատվիրակությունը
Վրաստան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հունիսի 30-ին ընդունեց Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը' նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի և նախարար Կ. Կախիշվիլու միջև ձեռք բերվեց տեղում գործընթացին ծանոթանալու համաձայնություն' կարևորելով հարևան երկրների ծառայակիցների հանդիպումները փորձի փոխանակման և առավել արդյունավետ համագործակցության նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին համակարգում երկուստեք իրականացված բարեփոխումները, քննարկեցին երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ