«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Հայաստանը մանրադրամ` ռուս-թուրքական հարաբերություններում

Վերլուծական

Վերջին օրերի թիվ մեկ միջազգային թեման, թերևս, կարելի է համարել ռուս-թուրքական հարաբերություններում տեղ գտած՝ շատերի համար անսպասելի գործընթացները, երբ, կարելի է ասել, գրեթե թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները Թուրքիայի նախագահ Էրդողանի մեկ նամակի կամ հեռախոսազանգի շնորհիվ սկսեցին միմյանց ընդառաջ քայլեր անել ու մեռած հարաբերությունները կրկին վերակենդանացնել:

Ինչ խոսք, սա մի նրբագույն թեմա է, որի կողքով ցանկացած հայ դժվար թե կարողանա անտարբեր անցնել, քանի որ ինչպես պատոմությունն է աներկբայորեն փաստում, ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունները, որպես կանոն, կառուցվել են ի հաշիվ երրորդ' այս դեպքում հայկական կողմի շահերի, ինչի վառ ապացույցը մեր արևմտահայկական կորցրած հողերն են, որոնք հիմա, փաստացի, քրդերի բաժին են դարձել:

Վերլուծելով երկու երկրի հարաբերություններում այս անակնկալ «ձնհալը»' պետք է նշենք, որ դրա հիմքում, նախևառաջ ընկած են երկկողմ տնտեսական փոխադարձ շահերը. Թուրքիայի' Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածության մասին պատկերացում կազմելու համար բավարար է ընդամենը մի հպանցիկ հայացք գցել ներկայիս Թուրքիայում տուրիզմի այն աղետալի վիճակի վրա, որպիսին այս երկիրը երկար տասնամյակներ ի վեր չէր տեսել. դատարկ լողափեր ու հյուրանոցներ, գրեթե կործանվող սպասարկման ոլորտ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ասել, որ չնայած այս երկիրը ևս տուժել էր Թուրքիայի հետ չեղած հարաբերություններից, բայց ՌԴ-ի' Թուրքիայից ունեցած տնտեսական կախվածությունը շատ ավելի փոքր կարելի է համարել, քան հակառակ պարագայում է:

Կարճ ասած' ռուս-թուրքական բնականոն տնտեսական հարաբերություններն առավել կենսական նշանակություն ունեն թուրքերի, քան ռուսների համար: Բայց կատարյալ միամտություն կլիներ, եթե կարծեինք, թե երկու երկրի փոխհարաբերությունների' տեսանելի ապագայում բնականոն հուն վերադարձը կարող է պայմանավորված լինել ասենք բացառապես թուրքական էժան լոլիկների քաղցր համով. այս ողջ պատմության մեջ ահռելի է նաև քաղաքականության, իսկ ավելի ճիշտ' աշխարհաքաղաքականության չափաբաժինը:

Ամենևին էլ գաղտնիք չէ այն, որ ներկայումս Թուրքիան Արևմուտքի կողմից ընկալվում է որպես ձայնազուրկ, հնազանդվելու պարտավորվածություն ունեցող մի երկիր, որ հիմնականում ծառայեցվում է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի շահերի սպասարկմանը: Ուստի' սեփական հարևանների հետ թշնամական կամ գրեթե թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի համար ՌԴ հետ հարաբերությունները կարող են դառնալ կատարյալ փրկողակ, ինչը թույլ կտա Էրդողանին բարձրացնել իր գինը Արևմուտքի առաջ ու ունենալ այլընտրանք ասենք նույն Բեռլինին, որը, ինչպես հայտնի է, հատկապես վերջին ժամանակներս աչքի է ընկնում իր հակաթուրքական քաղաքականությամբ (Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում):

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի ունեցած շահագրգռվածությանը, ապա պետք է նշենք, որ այս երկիրը երբեք առանձնապես դեմ չի եղել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն' ելնելով ոչ միայն «հանուն» այլև «ընդդեմ» սկզբունքից:

Ժիրինովսկու վերջին հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է Ռուսաստանին մոտ լինել առավել, քան Բելառուսը, Ղազախստանը կամ անգամ Հայաստանն են, գալիս է փաստելու ասվածի ճշմարտացիությունը: Ամենևին էլ չի բացառվում, որ ապագայում Թուրքիային Արևմուտքից անդառնալիորեն կտրելու մղումից դրդված' Մոսկվան Անկարային առաջարկի անդամակցել ԵՏՄ-ին, ինչպես նա անում է Ադրբեջանի պարագայում:

Իսկ հիմա, թերևս, կարևորագույն հարցը' ինչո՞վ կարող է այս ամենը հղի լինել Հայաստանի համար: Ցավոք, պատմությունն աներկբայորեն ապացուցում է, որ այն կարճ ժամանակահատվածներում, երբ հնարավոր է դարձել ռուս-թուրքական մերձեցումը, այն, սովորաբար, դրսևորվել է ի հաշիվ հայերիս. 29 հազ.քառ. կմ-ը' ցայտուն ապացույց:

Ինչ խոսք' մեզ համար այս ճակատագրական փուլում, երբ կրկին համաշխարհային ուժային կենտրոնների ուշադրության կետրոնում հայտնվել է Ղարաբաղը, չափազանց կարևոր է դրսևորել առավելագույն զգուշավորություն ու կարողանալ այնպիսի հավասարակշռված քաղաքականություն վարել, որ ոմանց բարեկամությունն ու եղբայրությունը մեր դեմ շուռ չգա. բոլորի համար պետք է պարզ լինի' Արցախը չի կարող դառնալ առևտրի առարկա:

Այս առումով չափազանց կարևոր են Հայաստան–Արևմուտք հարաբերությունների հետագա խորացումը (առնվազն այն բոլոր ուղղություններով, որոնք ակնհայտ հակասության մեջ չեն մտնի Մոսկվայի շահերի հետ), ինչը թույլ կտա մեզ մանևրելու տեղ ունենալ, ինչպես դա անում է նույն Ադրբեջանը, որ ներկայումս, փաստացի, շնորհիվ իր ու Արևմուտքի միջև ձևավորված հարաբերությունների՝ «մի փութ ոսկու» արժեք է ձեռք բերել նույն Մոսկվայի համար, ու վերջինս, ձեռուոտ ընկած, չգիտի' ինչ անի, որ կարողանա մի փոքր թուլացնել Լոնդոնի' Բաքվի վրա ունեցած ազդեցությունը. արդյունքում' ստացել ենք թեժացած ղարաբաղյան հակամարտություն:

Ունե՞նք, անրդյոք, մենք այնպիսի լծակներ, որոնք ունի այժմ Ադրբեջանը. իհրակե ոչ, քանի որ վերջին տարիների ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով մենք այնպես արեցինք, որ ոչ մի այլընտրանք Ռուսաստանին՝ չունենանք, ինչի հետևանքները, բնականաբար, պետք է դրսևորվեին այնպես, ինչպես դրսևորվում են վերջին շրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունում որպես հիմնական զիջող կողմ է դիտարկվում Երևանը' բավարարելու Բաքվի անօրեն քմահաճույքները. փաստացի վերածվել ենք մանրադրամի, որի հետ այլևս ոչ ոք, ոչ մի պարագայում չի ցանկանում հաշվի նստել. ինչո՞ւ, հացրե՛ք Նալբանդյանին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված