Գոհ եմ արդյունքից, բայց ոչ մեր ցուցադրած խաղից. «Օմոնիայի» մարզիչը «Բանանցի» դեմ խաղի մասին
Սպորտ
Գոհ եմ արդյունքից, բայց ոչ մեր ցուցադրած խաղից, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, «Բանանց»-«Օմոնիա» խաղից հետո, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օմոնիայի» մարզիչ Ջոն Քարվերը:
Խոսղելով խաղի մասին մարզիչը նշեց.
«Առաջին րոպեներին «Բանանցը» խնդիրներ ստեղծեց, սակայն ընթացքում կարողացան տիրել նախաձառնությանը, գոլ խփեցին և խաղը հիանալի ավարտ ունեցավ: Հիասթափեցրեց մեր ֆուտբոլիստի վնասվածքը, կարծում եմ լուրջ վնասվածք է, պետք է հետազոտվի»:
Անդրադառնալով հայկական թիմին մարզիչը ասաց.
«Առջևում դեռ 90 րոպե կա, «Բանանցը» ցույց տվեց, որ լավ թիմ է, լավ մարզիչ ունի: Չմոռանանք, որ երկու թիմերը պատրաստվում են մրցաշրջանին, և հեռու են իրենց մարզավիճակից:
Կային ֆուտբոլիստներ, որոնք ընդհանրապես այս մրցաշրջանում ֆուտբոլ չէին խաղացել, եթե հնարավորություն լիներ 6-7 փոփոխություն կանեի: Ֆուտբոլիստները հոգնած էին և պատրաստ չէին»:
Իսկ այն հարցին, թե արդյոք «Բանանցում» կան ֆուտբոլիստներ որոնց կցանկանար տեսնել իրենց թիմում, Քարվերն ասաց, որ կպատասխանի` պատասխան խաղից հետո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու