Yandex Taxi-ն հայկական շուկայում առաջին փորձարկումներն է անում
Հասարակություն
Yandex Taxi-ն արդեն հայկական շուկայում է և առաջին փորձարկումներն է անում: «Արմենպրես»-ի թղթակիցը, ներբեռնելով հավելվածը, պատվիրել է Yandex Taxi, որը մոտեցել է մի քանի րոպեի ընթացքում' հավելվածի միջոցով պատվիրատուին տեղեկացնելով, թե ինչպես է մոտենում մեքենան:
Երթևեկելով մեկ կմ' թղթակիցը վճարել է 100 դրամ: Վարորդի հետ զրույցից պարզվել է, որ Yandex Taxi-ն չի արգելում վարորդներին աշխատել այլ ծառայությունների համար ևս:
Երկրորդ անգամ պատվերի ժամանակ թղթակիցը տեղեկացվել է, որ Yandex Taxi-ն փորձարկումներ է կատարում և միայն հուլիսի 1-ից կկարողանա լիարժեք սպասարկել բոլոր պատվերները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ