45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն «Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձից Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել» 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքը Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ Փհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումը Զախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահ 

Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը

Այլ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը:

Նախարարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին, մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ: Այսօր նաև մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Մեր բոլոր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն և հպարտ վերադարձ: Շնորհավոր, հարգելի նախարար և սիրելի զինվոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է'

- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,
- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:

Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:

1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին' մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:

1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:

1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:

1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, 2000 թվականի հունվարին' ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար:

2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008թ. ապրիլի 14-ին ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

2012 թվականին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի հատուկ նիստի որոշմամբ՝ բանակաշինության արդի խնդիրներին նվիրված ատենախոսության համար Ս.Մ.Օհանյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին
Ամենադիտված