Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

«Տղա բերելու» բարդույթը

Քաղաքական

Երբ քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այցելեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, դա իսկապես պետական մտածողության դրսևորում էր։ Այդ հանդիպումներում դժվար է ներքաղաքական դիվիդենտ՝ հաշվարկ փնտրելը։ Հակառակը՝ Լևոն Տեր Պետրոսյանի քայլը շահարկվեց։

Ոմանք խոսեցին իշխանություն-ընդդիմություն ստվերային գործարքների, պայմանավորվածությունների մասին, սակայն սա մեր 25-ամյա քաղաքական կյանքի բացառիկ դրվագներից է, երբ ներքաղաքական հետաքրքրությունները ստորադասվում են ազգային օրակարգին։ Այլ է ներքաղաքական հաշվարկ անողների պարագան։ Իշխանության և ընդդիմության կուսակցությունները ընտրողներին հիշում են ընտրությունից ընտրություն։

4-5 տարին մեկ իշխանություն կրողները փողով քվեներ են գնում։ Ընդդիմադիրները փորձում են ձայներ շահել՝ հաճախ պոպուլիստական խոստումներով ու կարգախոսներով։ Երկու դեպքում էլ տուժում է հասարակության արժեհամակարգը, տեղի է ունենում լյումպենացում։ Իշխող կուսակցությունը փորձում է ապահովել արտաքին ուժերի լոյալությունը, ինչը շատ կարևոր է իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։

Այսինքն՝ «իշխանություն» կոչվածը ոչ թե փորձում է կյանքի կոչել իր նախընտրական խոստումներն, այլ ստեղծել նախապայմաններ՝ իր արտոնյալ կարգավիճակը հնարավորինս երկարաձգելու համար։ Ընդդիմության գերակշիռ հատվածի համար ևս հասարակական պատվերը երկրորդական է։ Կարևորն իշխանության հետ պայմանավորվորվելն է կամ արտաքին կենտրոնների «դաբռոն» ստանալը։

Օրինակ՝ օրերս ԱԺ-ում քննարկվում էր հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգին վերաբերող համաձայնագիրը։ Իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները մրցավազքի մեջ էին՝ Կրեմլի բարեհաճությունը ստանալու համար։ Իհարկե, ընդդիմադիրները խորը մոլորության մեջ են, որովհետև Մոսկվայում, որպես կանոն, գերադասում են գործ ունենալ գործող իշխանությունների հետ։ Սա ավելի պրագմատիկ ու պակաս ծախսատար մոտեցում է։ Կուսակցությունները, սակայն, տանիքներ փնտրում են ոչ միայն Մոսկվայում։

Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը շաբաթներ առաջ հիմնեց իր «Համախմբում» կուսակցությունն ու շտապեց ոչ թե ընտրողների մոտ, այլ ուղևորվեց ԱՄՆ։ Ոչ մի արտառոց բան չկա, երբ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության նախկին ղեկավարը հանդիպում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոորլիքի հետ։ Միայն տխուր է արձանագրել, որ այս աշխատանքային փորձագիտական հանդիպումը մատուցվում է ներքաղաքական պրիզմայով։

Ավելին`տեղեկատվությունը տարածվում է կուսակցական խողովակով՝ լրացնելով լուրով, թե Օսկանյանի հաջորդ հանդիպումը հայ համայնքի հետ է։ Առաջիկա ընտրություններից առաջ Օսկանյանն իր կուսակցության համար փորձում է արևմտամետի իմիջ ձևավորել՝ մոռանալով, որ հայաստանցի ընտրողը նրան ասոցացնելու է առաջին հերթին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Դրսից «տղա բերելու» պրակտիկան հուշում է, որ անցած 25 տարում մենք չենք ձևավորել ինքնաբավ քաղաքական համակարգ։ Նման համակարգը, բնականաբար, չի կարող ձևակերպվել Հայաստանի քաղաքացու պատվերը, երաշխավորել երկրի ինքնիշխանությունը։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում է
Ամենադիտված