«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ալիևի նախապայմանը մեկն է` մինչև Հայաստանը չհամաձայնի հողերը վերադարձնելուն. Ադրբեջանը վիժեցրել է Վիեննայի պայմանավորվածությունները

Վերլուծական

Արցախի շուրջ զարգացումները վերջին շրջանում հատկանշվում են աննախադեպ ակտիվությամբ, ինչը, բնականաբար, չի կարող չառաջացնել հայերիս մտահոգությունը:

Թերևս բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախյան հիմնախնդրի հետ կապված աշխարհի հզորների կամ նրանց մի մասի հետաքրքրվածությունը, միջամտությունը կամ միջնորդությունը չի սահմանափակվում սոսկ ներկայիս հարաբերական հրադադարը պահպանելով: Կան ուժեր ու գործիչներ, ինչպես, օրինակ, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որոնք ձգտում են հասնել հակամարտ կողմերի միջև ներկայիս ստատուս քվոյի փոփոխության: Իսկ դրա շարունակությունն արդեն նշանակում է մեր ազատագրած տարածքները, ավելի ճիշտ, պաշտոնապես ԼՂՀ-ի կազմում գտնվող հողատարածքների մի մասը թշնամուն փոխզիջման անվան տակ հանձնելու պահանջի ներկայացում:

Արդեն նշել ենք, որ Հայաստանը, որն աշխարհի քարտեզի վրա հազիվ մի փոքրիկ կետ է, մոլորակի վրա իր զբաղեցրած իր աշխարհագրական դիրքով գերտերությունների աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնում է գտնվում:

Արցախյան հակամարտության վերաբերյալ միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի քննարկումների հաճախադեպ լինելը (ապրիլի 30-ից մինչև մայիսի 11-ը' չորս անգամ) ինքնին արդեն խոսուն փաստ է: Այդ քննարկումները շարունակվել են նաև հետագայում:

Ավելին. Արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումները չեն սահմանափակվում միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով ժամանելու է Փարիզ, որտեղ Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը: Այդ հանդիպումը և քննարկումն եղել են: Պատկերացնո՞ւմ եք' Լավրովի պես փորձառու, բանիմաց, խարիզմատիկ, հեղինակավոր քաղաքական գործիչն ու արտգործնախարարը հանդիպել է միջուկային տերություն հանդիսացող Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը (թե ինչ է թաքնված այս բառերի տակ, մնում է գուշակել…), սակայն նշված քննարկումը դեռ բավարար չի համարվել, և ընդամենը 1 օր հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն իրենց հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Վերոնշյալ քննարկման մասին Կրեմլի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, թե Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Ընդգծենք, որ նշված հանդիպման արդյունքները, ինչպես ավելի վաղ պաշտոնապես հավաստվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից, ամփոփված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն, ի դեպ, ընդունվել ու հրապարակվել էր դրանից դեռ տասն օր առաջ' հունիսի 20-ին: Եռակողմ հանդիպման արդյունքների մասին արդեն գիտեր գրեթե ողջ աշխարհը, հետևաբար Օլանդը չէր կարող չիմանալ, և եթե Պուտինը նրան տեղեկացրել է եռակողմ հանդիպման արդյունքների մասին, ապա դա ուղղակի նշանակում է, որ կան նաև եռակողմ հանդիպման մինչ այժմ չհրապարակված, նախագահների համատեղ հայտարարության շարադրանքից դուրս թողնված արդյունքներ: Հասկանալի է նաև, որ հանրությունից գաղտնի այդ արդյունքների մասին Պուտինի և Օլանդի նշված հեռախոսազրույցից առաջ խոսել, այդ մասին քննարկում են ունեցել նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հունիսի 29-ի իրենց հանդիպման ու քննարկման ժամանակ, սակայն նույնիսկ դա բավարար չի համարվել…

Հենց Պուտինի և Օլանդի հեռախոսազրույցի օրը' հունիսի 30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Դարձյալ գրեթե նույն ժամանակ Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին հանդիպել և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն է քննարկել «փոխզիջում» ասվածը շուտափույթ իրականություն դարձնել փորձող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Տարածաշրջանային այցով այստեղ ժամանած Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախ Երևանում, ապա Բաքվում ասել է, որ ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել ու պետք է փոխվի: Նա Երևանում հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում նշված քննարկումից շատ կարճ ժամանակ անց, հուլիսի 2-ին զանգահարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ հաշվի առնելով գերմանացի նախարարի այցը Երևան և Բաքու՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Դրանից ընդամենը երկու օր անց' հուլիսի 4-ին, Սերգեյ Լավրովն արդեն Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Այս կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն մի բան պարզ է. եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների կողմից իրականում կատարվում էլ են հիշյալ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլեր (այսինքն' ճնշում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այդ պայմանավորվածությունների կատարումից հրաժարվողն Ադրբեջանն է), ապա փաստն այն է, որ դրանք դեռ որևէ արդյունք չեն տվել:
Ինչպես հայտնի է, Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններից մեկի համաձայն, ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական և արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ (տեխնիկական հատուկ համակարգեր, որոնք թույլ կտան հայտնաբերել, թե հրադադարն առաջինը որ կողմն է խախտել) և դիտորդներ պետք է տեղակայվեն, սակայն Ադրբեջանը նշված միջոցառումների իրականացումից համառորեն հրաժարվում է: Ալիևը հայտարարել է, որ ինքը Վիեննայում որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել և այդ միջոցառումների իրականացմանը չի տվել իր համաձայնությունը, իսկ այդ պայմանավորվածությունների մասին հայտարարությունն ընդամենը համանախագահողների հայտարարությունն է, ոչ ավելին: Սա, ըստ էության, նշանակում է հրաժարում Վիեննայում ձեռք բերված և ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և աշխարհի խաղաղության համար կարևոր այդ պայմանավորվածություններից:

Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնավորապես համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Թեև ԼՂՀ հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվաքանակը 6-ից 12-ի կամ 15-ի հասցնելը (այս թվերն Ադրբեջանի նախագահի հրապարակածն են) գործնականում ոչինչ չի տալու հրադադարն առաջինը խախտող կողմին հայտնաբերելու և ներկայիս խախուտ հրադադարն ամրապնդելու առումով, սակայն Ադրբեջանն այժմ գործնականում հրաժարվում է նույնիսկ դրանից:

Դատելով ամենից, Ալիևի նախապայմանը մեկն է. որպեսզի իրականություն դառնան Սանկտ Պետերբուրգի և, հատկապես, Վիեննայի պայմանավորվածությունները, հայկական կողմը պետք է իր համաձայնությունը տա ազատագրված տարածքները (Արցախի մի մասը) Ադրբեջանին հանձնելուն և պարտավորվի Վիեննայի պայմանավորվածությունների կատարումից հետո այդ տարածքներից որոշները որոշակի և կարճ ժամանակահատվածում հանձնել իրեն, ինչին պաշտոնական Երևանը դեմ է' առանց հիմնախնդրի համապարփակ կարգավորման վերաբերյալ Խաղաղության համաձայնագրի ստորագրման (ընդգծեմ, որ սա սոսկ տողերիս հեղինակի վերլուծության արդյունքում կատարված հետևությունն է, որի ճիշտ կամ սխալ լինելը ցույց կտա ժամանակը):

Խնդիրն այն է, թե հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչպես են արձագանքելու Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելու Ադրբեջանի փորձերին, արդյունավետ ճնշում գործադրելո՞ւ են նրա վրա, թե ոչ:

Իրավիճակի վերլուծությունը մեզ այս առումով լավատեսության հիմք չի տալիս: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ այցելելու է Բաքու' ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերը քննարկելու համար, և այդ այցից է կախված լինելու, թե արդյոք տեղի կունենա՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպում, թե՞ ոչ: ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նույնպես հայտարարել էր. «Նախարարը սկզբում կմասնակցի ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը, ապա կմեկնի Ադրբեջան»:

Նշված հանդիպումը, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում էր Փարիզում, օգոստոսին: Սակայն, ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 4-ին Հայաստան այցելած և Երևանում գտնվող Սերգեյ Լավրովը, որը ՀՀ ղեկավարության հետ բանակցություններից հետո պետք է մեկներ Բաքու, առանց Ադրբեջանի ղեկավարությանն իրազեկելու, Երևանից մեկնել է Մոսկվա: Պաշտոնական Մոսկվան այս կապակցությամբ դեռ որևէ բացատրություն չի տվել ու չի էլ հայտնել, թե Լավրովը երբ է մեկնելու Բաքու:

ՌԴ արտգործնախարարի Բաքու չմեկնելու անակնկալ որոշումը կարող է նշանակել, որ կամ բանակցությունները Երևանի հետ արդյունք չեն տվել, այսինքն' Լավրովը Բաքվին ասելիք չի ունեցել, կամ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողացել գտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը հասնելու նպատակով Ադրբեջանի վրա գործուն ազդեցության միջոցներ, կամ էլ, ինչը քիչ հավանականն է, Ադրբեջանն իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել, հետևաբար անիմաստ է համարվել նրա հետ այժմ բանակցելը: Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ մոտակա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը հարցականի տակ է: Այս ընթացքում թշնամի պետությունը վերականգնում է ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած ուժերը, որպեսզի պատրաստ լինի պատերազմին:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված