Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում. Մխիթարյանը` «Բորուսիայի» երկրպագուներին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմուդնի «Բորուսիային» և երկրպագուներին:
«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը և շնորհակալություն հայտնել Դորտմունդի «Բորուսիային» աշխատակազմին, մարզչական շտաբին, և հիասքանչ երկրպագուներին` այն սիրո և աջակցության համար, որը տվել եք ինձ նախորդ մրցաշրջաններում: Երբեք չեմ մոռանա անցած երեք տարիների ընթացքում միասին կիսած պահերը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նման մեծագույն ակումբ և մեծ քաղաք: Երբ հետ եմ նայում իմ արմատներին և իմ հոր ֆուտբոլային կարիերային` ինձ սովորեցրել են ընդունել նոր մարտահրավերներ: Ի պատիվ ընտանիքիս պետք է կարիերայումս կատարեի այս քայլը և միանայի «Մանչեսթեր Յունայթեդին»: Շնորհակալություն ձեզ բոլոր հիշողությունների համար: Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու