«Ժողովուրդ». Նոր ստեղծված կուսակցությունների նպատակը դաշինքներ կազմելն է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում այս պահի դրությամբ առկա է 73 գրանցված կուսակցություն: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված նոր կուսակցություններից այս թվի մեջ ներառված են միայն «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները:Վերջինս ՕԵԿ-ի իրավահաջորդն է:
Այլ կերպ ասած՝ այս տարի հիմնադրված կուսակցություններից միայն մեկն է հասցրել գրանցվել: Բայց ինչպես հայտնի է՝ միայն հունիսին եւ հուլիսի սկզբին արդեն իսկ երեք կուսակցություն է ստեղծվել: Մի քանիսն էլ սպասվում է, որ կստեղծվեն աշնանը:
Սակայն այսօր առկա վիճակն արդեն իսկ փաստում է, որ իշխող ՀՀԿ-ից բացի՝ Հայաստանի կուսակցություններից հատուկենտ ներկայացուցիչներ կհամարձակվեն առաջիկա Աժ ընտրություններին միայնակ մասնակցել: Այսինքն՝ նոր ստեղծվող կուսակցությունները եւս չեն հիմնադրվում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար. բոլորի նպատակը մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելն ու արդյունքի հասնելն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից