«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել Պոգբայի հետ. տրանսֆերային գումարը ռեկորդային է
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան նախնական համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հարցի շուրջ: Այս մասին գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Եթե տրանսֆերը կայանա, ապա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում կստանա տարեկան 13 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մանչեսթերյան թիմը պատրաստ է Պոգբայի համար վճարել ռեկորդային 120 մլն եվրո:
Պոգման արդեն մեկ անգամ հանդես է եկել անգլիական ակումբում և 2012թ. այն լքել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը թուրինյան թիմի կազմում մասնակցել է 49 խաղի, հեղինակել է 10 գոլ և կատարել է 16 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու