Եվրոպայի լիգա. «Շիրակը» հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալեց «Դիլային»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց մերոնց հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով: Գոլը իր հաշվին գրանցեց Վահան Բիչախչյանը (84'):
Քանի որ թիմերի միջև առաջին խաղում նույն` 0:1 հաշվով հաղթանակ էր տոնել վրացական թիմը, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
4:1 հաշվով Գյումրիի թիմը հաղթեց մրցակցին և դուրս եկավ երկրորդ փուլ: Մերոնք անվրեպ իրացրին բոլոր 4 հարվածները:
Նշենք, որ Հանրապետական մարզադաշտում ընթացող «Փյունիկ»-«Եվրոպա» խաղի հանդիսականները ծափահարություններով ողջունեցին Գյումրիի թիմի հաղթանակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու