Եվրոպայի լիգա. Չնայած հաղթանակին` «Փյունիկը» լքեց պայքարը
Սպորտ
Չնայած հաղթանակին Երևանի «Փյունիկը» լքեց պայքարը:
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց «Եվրոպային» և առավելության հասավ 2:1 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց 1:1 հաշիվը: Մեկնարկից 10 րոպե անց Խոսե Գոնսալեսը բացեց հաշիվը, պատասխան գոլը մերոնց կազմում հեղինակեց Ալիկ Առաքելյանը (25'):
Երկրորդ խաղակեսում Հովսեփյանի թիմին հաջողվեց հաղթանակի հասնել` 56-րդ րոպեին Ռոբերտ Մինասյանը հաշիվը դարձրեց 2:1:
Քանի որ առաջին խաղում «Եվրոպան» հաղթել էր 2:0 հաշվով, երկու խաղերի արդյունքում գրանցված ընդանուր 3:2 հաշիվը հյուրերին ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու