ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը 

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է այն օրինագծի ընդունումը, որը ողջունել է նաև հայատյաց հրեա, Ֆրանսիայում Թուրքիայի թիվ 1 մարդ Պիեր Նորան

Արտաքին Քաղաքական

Ֆրանսիայի Ազգային ժողովը (Ֆրանսիայի երկպալատանի խորհրդարանի ստորին պալատը), ինչպես արդեն հայտնի է, հունիսի 27-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրինագիծ, որը, սակայն, ըստ հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանի, խաբեություն է, բլեֆ և իրականում հնարավորություն չի տալիս Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկել:

Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, Ֆրանսիայում գործող «Ազատություն' պատմության համար» կուսակցության նախագահ, Ֆրանսիայում Թուրքիայի թիվ 1 մարդը (ոչ պաշտոնական խոսնակը) համարվող, մեզ թշնամի այդ պետության լոբբինգով զբաղվող, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Շվեյցարիայի Փերինչեքի դատական հաղթանակը շնորհավորած հրեա Պիեր Նորան ողջունելով հիշյալ օրինագծի ընդունումը, ասել է, որ դրանում առաջին անգամ տեղ գտան այն դրույթները, որոնք մենք տարիներ շարունակ բարձրաձայնում էինք: Ըստ Հացպանյանի, սա արդեն ամեն ինչ ասում է նշված օրինագծի վերաբերյալ, ինչպես և այն փաստը, որ տվյալ օրինագծի ընդունումը չի առաջացրել Թուրքիայի հակազդեցությունը (քննադատությունը, դատապարտումը, սպառնալիքները): Ըստ մեր զրուցակցի, պատմաբան Պիեր Նորան այն հայատյաց սրիկան է, որ դրանից ոչ շատ առաջ հայտարարել է, թե որտեղ երեք ճանճ են սատկացնում, փորձում են դա համարել ցեղասպանություն և դրա ժխտումը քրեականացնող օրինագիծ անցկացնել…

Սարգիս Հացպանյանը ցավով է նշում, որ Հայաստանում ու Սփյուռքում շատ-շատերն առանց կարդալու հիշյալ օրինագիծը, մեծ ուրախությամբ ողջունել են դրա ընդունումը, ավելորդ կերպով ոգևորվել ու շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդին, օրինագիծն ընդունողներին, Ֆրանսիայի իշխանություններին: Օրինագծի ընդունումը ողջունողների թվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը, սակայն, ի տարբերություն «շարքային մահկանացուների», պարզապես չէր կարող մինչ այդ կարդացած չլինել այդ օրինագիծը:

«Մենք հերթական անգամ կոտրած տաշտակի առջև ենք գտնվում և երբևէ չենք հասկանում, թե ինչու մեզ ուրիշներն անմեղսունակի տեղ են դնում կամ մենք ինքներս ենք թերանում, որ մեղ մեղքով ուրիշները կարողանում են այսպես վարվել, ինչպես ասում են, մեր գլխին այսպիսի խաղ խաղալ,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Երբ այս օրինագիծն ընդունվել էր, գիշերը շատ ուշ ժամի մի ընկեր ինձ զանգեց, որպեսզի շնորհավորի: Ասացի' ես, ճիշտն ասած, քեզանից եմ լսել, որ նման բան է տեղի ունեցել, սա երևի Օլանդի նախընտրական խոստումը կատարելուն նպատակաուղղված մի քայլ է, ապա հարցրեցի' իսկ կարդացե՞լ ես տեքստը… Բա թե' չէ, բայց, Սարգիս, սա միաձայն է անցել: Կարճ ժամանակ հետո արդեն ինձ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ավելի քան 570 պատգամավորից օրինագծի ընդունման քվեարկությանը ներկա է գտնվել ու մասնակցել ընդամենը 21-ը, եթե, ասենք, 7 հոգի լիներ, յոթ պատգամավորի քվեարկությամբ պետք է անցներ և անունը դրվեր, որ միաձայն է ընդունվել: Խայտառակություն է»:

Բուն խնդիրը, սակայն, վերը նշվածը չէ: Կարդալով ընդունված օրինագծի շարադրանքը, Հացպանյանը, ինչպես ինքն ասաց, շշմել է, երկու ձեռքով բռնել գլուխը ու մտածել, թե ինչ պետք է անել, որ այս օրինագիծը Սենատում (Ֆրանսիայի երկպալատանի խորհրդարանի վերին պալատ) չհաստատվի կամ չընդունվի: Իսկ ինչո՞ւ…

«Այդ օրինագծով Ֆրանսիայի «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրենքում լրացումներ են կատարվել, դրանցից երկուսը' 38-րդ հոդվածում,- ասաց մեր զրուցակիցը:- Ընդ որում, խնդրո առարկա այս օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովում նախապես փորձաքննություն չի անցել, չի քննարկվել, մինչդեռ Ֆրանսիայի Ազգային ժողովում կա յուրաքանչյուր օրենքի նախագիծ վերլուծող, դրա մասին կարծիք հայտնող հանձնաժողով, ցանկացած օրինագիծ նախ պետք է այդ հանձնաժողովից (ֆիլտրացիոն համակարգից) անցնի, հետո նոր ներկայացվի քվեարկության: Այսպիսի բան տեղի չի ունեցել: Գրեթե վստահ եմ, որ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն այն չեն կարդացել»:

Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, հիշյալ օրինագիծը Ֆրանսու Օլանդի անմիջական նախաձեռնությամբ է մտցվել Ազգային ժողով, ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության կողմից, ինչը նույնպես աննախադեպ է, քանի որ նախկինում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծերը կուսակցությունների կողմից են ներկայացվել:

«Թե ինչու է այսպես հապճեպ ներկայացվել, չես հասկանում, հավանաբար որոշել էին Բունդեստագից շատ հետ չընկնել, նրանք' հունիսի 2-ին, սրանք' 27-ին,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Միանշանակ է, որ օրենքում կատարված լրացումներն ի նպաստ հայության չեն, և շատ կարևոր է, որ մեր զանգվածային լրատվամիջոցները հայ հասարակությանն այդ մասին տեղեկացնեն:

38-րդ հոդվածում կատարված առաջին լրացման համաձայն, եթե որևէ մեկը Ֆրանսիայում ցեղասպանության կատարված լինելու փաստը ժխտի, քրեորեն պատժելի է, եթե այդ խնդրո առարկան (այսինքն' ցեղասպանությունը) ազգային կամ միջազգային որևէ դատական ատյանի կողմից դատապարտվել է: Հայոց ցեղասպանության պարագայում չկա այդպիսի դատավճիռ, չկա Ֆրանսիայի կամ որևէ միջազգային դատարանի որևէ դատավճիռ Հայոց ցեղասպանության տեղի ունեցած լինելու մասին: Եթե չկա, ապա Ֆրանսիայում ցանկացած մարդ կամ խումբ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, նույնիսկ արդարացնել, փառաբանել այդ ոճիրը, և այդ մարդու կամ խմբի արարքը քրեորեն պատժելի չի կարող համարվել:

Նույն հոդվածի մեկ այլ լրացման համաձայն, ցեղասպանության եղած լինելու ժխտումը, որպեսզի քրեորեն պատժելի լինի, պետք է ժողովրդի կամ նրա անդամներից որևէ մեկի դեմ ատելության կամ բռնության մղող արարք լինի, այդպիսի կոչ համարվի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայոց ցեղասպանությունը ժխտած ու քրեական պատասխանատվության ենթարկված Փերինչեքը ելավ, շատ հանգիստ ասաց, որ ինքը հայտարարելով, որ դա սուտ է, չի եղել Հայոց ցեղասպանություն, ոչ մեկին չի նսեմացրել, չի վիրավորել, հայերի դեմ ատելության կամ բռնության կոչ չի արել, ընդամենն իր կարծիքն է հայտնել, որը կարող է այլ անձ չկիսել: Ինչպես գիտեք, նա Շվեյցարիայի դեմ այդ դատում հաղթեց»:

Ի դեպ, հիշյալ օրենքը ցեղասպանությունից բացի, վերաբերում է հարցերի չափազանց լայն շրջանակի, ինչպես, օրինակ, ուսանողների ճաշարանների հիգիենիկ պայմաններին, արտերկրից եկած կանանց պաշտպանությանը և այլն, և այլն: Օրինագծի խնդրո առարկա լրացումը, որն ըստ այժմ Երևանում գտնվող Մարսել քաղաքի բնակիչ, «Ազատագրություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր նախագահ, մասնագիտությամբ բժիշկ, դոկտոր Անդրանիկ Հակոբ Հակոբյանի, Ֆրանսիայում ապրող հայերին խաբելու և առաջիկա նախագահական ընտրություններից առաջ նախընտրական ցածր վարկանիշ ունեցող Օլանդի համար նրանց ձայները շահելու նպատակն ունի, ցեղասպանության ժխտողականությունն իրականում չի կանխելու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիշյալ օրենքում առկա վերոնշյալ վերապահումները չեն վերաբերվում հրեական ողջակիզմանը, նրա ժխտումը ցանկացած դեպքում քրեորեն պատժելի է համարվում:
«Ես վիրավորական եմ համարում, որ հիմնականում 1915 թվականից, այսինքն' մեր այդ ամենամեծ ցավից հետո ձևավորված Ֆրանսիայի հայկական համայնքը, որը Սփյուռքի մեր ամենահին և հոծ համայնքներից մեկն է և Ֆրանսիային, չգիտես ինչու, հորջորջում է իր երկրորդ հայրենիք, այսօր լռում է, լռում է նաև Ֆրանսահայ իրավաբանների միությունը,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Որտե՞ղ են իրենք, որտե՞ղ է իրենց հակազդեցությունը: Օրինագծի ընդունումից անմիջապես հետո արդեն պետք է նրանց հայտարարությունը լիներ, պետք է ասեին' դուք ի՞նչ է' մեզ ձե՞ռ եք առնում… Ֆրանսիան այն երկիրն է, որն ունի բոլոր հայկական կազմակերպություններին մի տանիքի տակ հավաքած կազմակերպություն' Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդ' իր համանախագահներով, որը, որքան էլ անհասկանալի է, այս օրինագծի ընդունման կապակցությամբ դատապարտող կամ քննադատող որևէ խոսք չի ասել: Ֆրանսիայի Ազգային ժողովն այնքան մեղավոր չէ, որքան մենք, որովհետև մենք թույլ ենք տալիս… Ես հետո, իհարկե, ինձ շնորհավորած ընկերոջս ասացի' դու չե՞ս ամաչում' ինձ շնորհավորում ես մի բանի համար, որի առնչությամբ շնորհավորելու բան չկա: Անկեղծորեն ամաչում եմ, որ մենք 21-րդ դարի հային, քաղաքացուն չենք կարողացել կերտել, համարեք սա ինքնաքննադատություն:

Եթե Ֆրանսիայում այդպիսի օրինագիծ ընդունվեր հրեաների ողջակիզման առնչությամբ, երևի երկրաշարժ կլիներ Ֆրանսիայում, չգիտեմ քանի բալանոց, Իսրայելն ու Ֆրանսիան երևի իրենց տեղերը կփոխեին, եթե նման վիրավորանք հասցված լիներ հրեաներին:
Այս օրենքը կրկնակի ստանդարտների օրենք է, որովհետև անվանել են «Հավասարություն և քաղաքացիություն», սակայն եթե հավասարություն, ապա ինչո՞ւ իմ ցավը' հայրենազուրկ, իր երկիրը կորցրած ազգիս զավակի ցավը բոլորովին տարբերված է ողջակիզման ցավից: Ինչո՞ւ… Ֆրանսիայում հոլոքոստի ժխտումը առանց որևէ ազգային կամ միջազգային դատարանի վճռի առկայության, քրեորեն պատժելի է, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը' ոչ: Մեզ արդեն որերորդ անգամ խաբում են ու վերածում նախընտրական մանրադրամի… Մենք այլևս չպետք է թույլ տանք նման ծաղրանք, ես զգոնության կոչ եմ անում»:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ
Ամենադիտված