«Չորրորդ իշխանություն». Խաչատուրովի որդին նշանակվեց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները: Ամենաինտրիգայինը վերջին նշանակումների մասով այն է, որ երկրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:
Հիմա հերթով ներկայացնենք նշանակումները, որոնք բավականին կարևոր են, քանի որ խոսքը բարձր պաշտոնների մասին է:
Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երեկ ազատվել է երրորդ կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Դավիթ Մանուկյանն ու Վալերիկ Քոչարյանը նշանակվել են համապատասխանաբար երկրորդ և չորրորդ բանակային կորխուսների հրամանատարներ: Չորրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար»:
Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից