Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է ակումբի մարզչական շտաբի կազմը:
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օգնականը կլինի Ռույ Ֆարիան: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև մարզիչներ Սիլվինո Լոուրոն, Ռիկարդու Ֆորմոզինյուն, Կարլոս Լալին, Էմիլիո Ալվարեսը, ինչպես նաև վերլուծաբան Ջովանի Սերան:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբում իրենց կարիերան կշարունակեն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Զլատան Իբրահիմովիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու