Բասկետբոլի կանանց հավաքականի մասնակցությամբ մեկնարկում է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Սպորտ
Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների մասնակցությամբ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի առաջին հանդիպումը:
Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին: Հայկական թիմը կմրցի Ուելսի թիմի հետ: Խաղը կկայանա նույն ժամին:
Մինչ այս, կանանց մինչև 18 տարեկանների թիմը 13-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու