ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահ Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ Մելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործը Գեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակում Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը 

Ինչպես խուսափել ամռանը ամենահաճախ հանդիպող առողջական վտանգներից. խորհուրդ են տալիս մասնագետները

Հասարակություն

Մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: Ամռանը սննդով և մաշկային հիվանդություններով վարակվելու վտանգները շատ մեծ են: Ինչպես սննդամթերք օգտագործելիս, այնպես էլ հանգստի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները: ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը և ՀՀ ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանը իրենց խորհուրդներն են տվել ամռան ընթացքում առողջական վտանգներից խուսափելու համար:

Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ ամռանը գրանցվում են ինչպես սնկերից թունավորումներ, այնպես էլ բոտուլիզմով թունավորումներ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի սնկերով թունավորման դեպքերի քանակը շատացել է: Մինչև հուլիսի 8-ի տվյալներով գրանցվել է 18 դեպք՝ 32 տուժածով, որոնցից 11-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Սնկից թունավորումների մեծ մասը գրանցվել են Լոռու մարզում՝ 11 դեպք՝ 17 տուժածով, որոնցից 4-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էին թունավորման 13 դեպք 20 տուժածով:

Նա խորհուրդ տվեց սնկերի ախտանիշների՝ սրտխառնուքի, թուլության, փսխոցի, լուծի, որովայնի շրջանում ցավերի ի հայտ գալուն պես միանգամից դիմել բժշկի: Իսկ հղի կանանց, երեխաներին, կերակրող մայրերին հետագա բարդություններից խուսափելու համար նա խորհուրդ տվեց ընդհանրապես սունկ չօգտագործել: Նա հորդորեց չգնել անհայտ մարդկանց կողմից հավաքված, անծանոթ ծագման, մայրուղիներում առանց փաստաթղթի վաճառվող սունկը:

Բաբայանի խոսքով՝ այս տարվա 6 ամսվա կտրվածքով նվազել են բոտուլիզմի դեպքերը: Ունենք 4 դեպք 10 տուժածով: Անցած տարվա տվյալները եղել են 15 դեպք, 17 տուժած: Սակայն այս տարի գրանցվել է մահվան մեկ դեպք:

«Ես միշտ խորհուրդ եմ տալիս չպահածոյացնել, բայց եթե պահածոյացրել եք և օգտագործում եք, գոնե եռման պահից սկսած նրա պարունակությունը եռացնել 20-25 րոպե և հետո նոր օգտագործել: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս այլ եղանակներով պահածոյացնել՝ չորացնել կամ սառցախցիկում պահել, աղ դնել ու ոչ հերմետիկ փակել: Սննդամթերք գնելիս անպայման նայեք ժամկետին: Տանը միշտ պահպանեք հիգիենայի կանոնները: Մթերքը սառնարանում 2-3 օրից ավելի չպետք է պահել: Եփած ճաշը հարկավոր է սենյակային պայմաններում պահել 2-3 ժամ, այնուհետև դնել սառնարանում, որպեսզի չփչանա: Դրանք օգտագործելուց առաջ տաքացրեք 70 աստիճանից բարձր ջերմաստիճանում: Եթե կարելի է, խուսափեք կրեմային հրուշակեղենից: Իսկ ձուն անպայման հարկավոր է լվանալ»,- նշեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա նաև շեշտեց, որ մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: 5-60 ջերմաստիճանը, դա նպաստավոր պայման է, որպեսզի մանրէները զարգանան:

ՀՀ ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ամռանը մաշկային վտանգները կարող են լինել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ արտաքին ազդեցության: Քանի որ մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, այդ պատճառով էլ այն մեծ խնդիրներ է ունենում՝ արտաքին աշխարհի հետ շփվելով: Անգամ ներքին հիվանդությունների մեծ մասի առաջացման պատճառը կարող է լինել հենց մաշկը: Մաշկի համար ամենամեծ վտանգը արևն է: Վերջինի միջոցով մարդիկ կարողեն երկրորդից երրորդ աստիճանի այվածքներ ստանալ: «Ուղղակի պետք է կարողանալ «ընկերություն» անել արևի հետ, հատկապես այս շրջանում: Մարդիկ իրենց հանգիստը անցկացնում են լողափերում: Այստեղ հիմնական վտանգներից մեկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Պետք է եռակի ուժեղացնել հիգիենայի կանոնները: Մաշկի համար տարբեր բաներ են՝ հաճելի կերպով արևահարվել և կարմրել արևի տակ պառկելով: Մաշկի կարմրության ցանկացած աստիճան արդեն այրվածքային գործընթաց է: Արևահարվելուց հարկավոր է իմանալ երբ և ինչպես դա անել: Արևահարվելու նպաստավոր ժամանակահատված կարող է լինել առավոտյան մինչև ժամը 12 -ը կամ երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են անկյան տակ: Պետք է խուսափել այն ժամանակահատվածից, երբ արևի ճառագայթները ուղիղ են ընկնում. դա կեսօրից հետո է լինում, մոտավորապես 12-16-ը»,- ասաց նա:

Նա նաև հորդորեց չարևահարվել թաց մաշկով, այլ հարկավոր է ջրից դուրս գալուց չորացնել մաշկը: Հովհաննիսյանի խոսքով՝ ամռան մյուս վտանգներից է նաև բնության գրկում միջատների հետ «շփումը»: Նա խորհուրդ տվեց կրել գլխարկներ, զգույշ լինել և պաշտպանվել բնության հետ «շփվելիս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջև
Ամենադիտված