Սողանքը վնասել է Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղի ջրագիծը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 8-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ սողանքի (ճակատը՝ մոտ 30 մ) հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը. տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության պատասխանատուին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ