Արա Աբրահամյանը մի աղջնակի ձեռքից բռնած մտել է ԿԳՆ. «Չորրորդ իշխանություն»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Թե ինչ է կորցրել ռուսաստանաբնակ գործարարը Հայաստանի ԿԳ նախարարությունում՝ դժվար է ասել, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան նա նախարարություն է մտել երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած:
Թերթին չի հաջողվել ԿԳ նախարարությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն մի բան պարզ էր, Հայաստանը «դեմոկրատիկ, ազատ, անկախ պետություն» դարձնելու հակում ունեցող մեր հայրենակիցը Կառավարության 3-րդ շենքում գտնվող բոլոր գերատեսչություններից գերադասել էր ԿԳ նախարարությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից