Համոզված եմ, որ ճիշտ վարվեցի. Չեխը՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Պետեր Չեխը հավաքականում ավարտեց կարիերան:
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը մեկնաբանել է, թե ինչու է հավաքականում ավարտել կարիերան:
Չեխիայի ընտրանու կազմում Չեխը մասնակցել է 124 խաղի և բաց թողել 115 գոլ:
«Այս որոշումը կայացրել եմ միայն խաղային պատճառներով: Եթե ցանկանում եմ շարունակել ակումբային կարիերաս` պետք է հասնեմ հավասարկշռության, որը թույլ կտա հետո էլ բարձր մակարդակի ելույթ ունենալ: Ես արդեն 34 տարեկան եմ, իսկ հավաքականի մյուս խոշոր մրցաշարը երկու տարի անց է: Սա շատ երկար ժամանակ է: Չեմ կարծում, որ պետք է շարունակեմ: Երբեմն անհրաժեշտ է լինում հանուն ապագայի բարդ որոշումներ կայացնել: Համոզված եմ, որ ճիշտ վարվեցի»,-Չեխի խոսքը մեջբերում է Arsenal Player-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու