Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ Մելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործը Գեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակում Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել 

Սերժ Սարգսյանի հին ու նոր իշխանությունը

Վերլուծական

Հայաստանի քաղաքական համակարգը կատարյալ անորոշության մեջ է: Այս վիճակի մեկնարկը տրվել է սահմանադրական փոփոխություններով և կշարունակվի առնվազն միջև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները: 

Երբ 1998-ին իշխանությունից հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյան- Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան եռյակի դեմքով հայտնի էր նոր իշխանության հասցեատերը: Քաղաքական ուժերը դիրքավորվում են այս եռյակի շուրջ կամ նրա դեմ: Նույն պատկերն էր նաև 2008 թվականին, երբ իշխանությունից հեռանում էր Քոչարյանը այն հանձնելով Սերժ Սարգսյանին:

Հիմա վիճակն արմատապես այլ է: Նախ տեղի է ունեցել սահմանադրական փոփոխություններ և առաջիկայում նախագահի ինստիտուտը կորցնելու է իր առանցքային դերակատարությունը ներքաղաքական համակարգում: Հայտնի է նաև, որ 2018 թվականին Սերժ Սարրգսյանը հեռանալու է միայն նախագահի պաշտոնից, սակայն չի պատրաստվում հանձնել իշխանությունը: Այստեղ էլ առաջանում է ինտրիգը: Ինչ կարգավիճակով է Սարգսյանը ղեկավարելու երկիրը 2018 թվականից հետո: Այս հարցի պատասխանը չունեն անգամ իշխանության ներկայացուցիչները, համենայնդեպս նևանք, ովքեր շփվում են մամուլի հետ: Երկու տարբերակ կա. առաջինը պայմանականորեն կոչենք վրացական, որի դեպքում հայտնի միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլին իր բիզնես կենտրոնում նստած ղեկավարում էր երկիրը դրածոների միջոցով: Նույնը կարող է լինել Հայաստանում, որը կղեկավարվի ՀՀԿ գրասենյակում նստած Սարգսյանի կողմից:  Անկեղծ ասած, սա վտանգավոր ժողովրդավարությանը սպառնացող տարբերակ է, որովհետև խախտվում է որոշումների կայացման լեգալ, լեգիտիմ սկզբունքը: Հայաստանում, օրինակ, կարող է հաստատվել կուսակցապետություն ու սահմանադրական փոփոխությունները հանգեցնեն սովետական կառավարման համակարգի ռեստավրացիային: 

Մյուս ճանապարհն ավելի ընդունելի է, երբ Սերժ Սարգսյանը նախագահական լիազորությունների կամ հենց խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ստանձնում է երկրի ղեկավարի` վարչապետի պաշտոնը: Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի արմատավորման տեսանկյունից սա է ամենառացիոնալ լուծումը:

 Ինձ շատ քիչ է հետաքրքում Սարգսյանի նոր իշխանության կադրային կազմը: Ասենք Էդվարդ Նալբանդյանը կարող է վերադառնալ Փարիզ` իր պաշտոնը զիջելով Վիգեն Սարգսյանին, օլիգարխների փոխարեն խորհրդարան կարող են գալ նրանց որդիները, կամ սանիկները: Հավատացեք, սրանք երկրորդական հարցեր են:

Առանցքային է ընտրությունների որակը, լավատեսության հիմքեր չկան, չնայած կանխատեսվում է, որ 2017-ի ընտրական ցիկլը շատ խաղ ու անցնցում է լինելու: Բանն այն է, որ այդ ընտրություններում բացակայելու է քաղաքական մրցակցության բաղադրիչը: Իշխանությունը իրական այլընտրանք չունի, գլխավոր փայատերը Սերժ Սարգսյանի թիմը, որոշակի քվոտա է տալու տիտղոսային ընդդիմությանը:

Մի խոսքով` ազգային համաձայնության ասիական կամ մենթալիտետային դրսևորում: Սերժ Սարգսյանը հրաշալի բանաձևում ու լուծում է տալիս կարճաժամկետ մարտավարական խնդիրներին: Փորձը ցույց է տալիս, որ նա խույս է տալիս ռազմավարական լուծումներից: Ըստ այդմ, 2017-2018 թվականներին անկախ կադրային փոփոխություններից, իշխանության որակական փորփոխության ականատես չենք լինի: Նոր թիմի և իշխանության ժառանգորդի հարցով Սերժ Սարգսյանը կզբաղվի 2017-2018 թվականներից հետո` վարչապետի կամ այլ կագավիճակով: Իսկական հրապարակային կամ ստվերային ինտրիգներին ականատես կլինենք հենց այդ տարիներին:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով
Ամենադիտված