Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ Մելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործը Գեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակում Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել 

Ամեն մեկին` իրենը...

Վերլուծական

Հայաստանում գործող կուսակցությունների, քաղաքական ուժերի' ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշի վերաբերյալ հնչող գնահատականներն ու կարծիքները, թերևս, բազամազան են: Ոմանք պնդում են, թե չնայած գրեթե մեռյալ քաղաքական դաշտին' դեռևս, այնուամենայնիվ, մնացել են ուժեր, կուսակցություններ, որոնց ժողովուրդը վստահում է, որոնց օգտին' քվեարկում: Ոմանք էլ չեն դադարում կրկնել, թե իրականում Հայաստանում չի մնացել գեթ մեկ կուսակցություն, որ ժողովրդի աչքում վարկաբեկված չլինի, չկա որևիցե քաղաքական ուժ, որ կարողանա բացառապես ժողովրդի վրա հենվելով' մտնել խորհրդարան:

Սովորաբար քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ հարցերին պատասխան որոնելիս՝ ընդունված է դիմել սոցհարցում կատարող կազմակերպություններին, որոնք, համապատասխան մեթոդոլոգիայով անցկացվող հարցումների, հասարակական կարծիքի ուսումնասիրությունների շնորհիվ տալիս են մոտավոր պատկերն այն բանի, թե ինչ է կատարվում հասարակությունից ներս:

Բոլորովին վերջերս «Գելլափ» ընկերության հայաստանյան կազմակերպությունը անցկացրել էր համապատասխան հարցումներ և ներկայացրել տվյալներ այն մասին, թե ինչպես են պատասխանել Հայաստանի քաղաքացիները առաջիկա կիրակի խորհրդարանի ընտրություն լինելու դեպքում իրենց վերաբերմունքի մասին հարցին: Եվ ահա այդ տվյալներից պարզ է դառնում, որ քաղաքացիների 32%-ն առհասարակ հրաժարվել է պատասխանել սույն հարցին, իսկ 41%-ն էլ հայտարարել է, որ ընտրություն կատարելու դեպքում ոչ մի կուսակցության էլ ձայն չէր տա, իսկ ահա հարցվածների 27%-ը կարողացել է ինչ-որ կուսակցությունների անուն տալ ու հայտնել իր համակրանքը իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների նկատմամբ:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե 27%-ի ձայները ինչպես են բաշխվել կամ դրա արդյունքում ո՞ր կուսակցությունն է առաջին տեղը բռնել' կցանկանայինք ձեր ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ, ըստ մեզ՝ շատ ավելի կարևոր հանգամանքի վրա. հարցվածների 41%-ը (չհաշված' 32%-ը) չափազանց կատեգորիկ պատասխան է տվել' դրանով իսկ, ըստ էության, իր դժգոհությունն արտահայտելով երկրից, կառավարիչներից ու նրանց ընդդիմախոսներից, ողջ համակարգից. ինչո՞ւ:

Հարցի պատասխանը, թերևս, թաքնված է մեր իրականության մութ անցքերում: Ցավոք, ստացվել է այնպես, որ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող բոլոր կուսակցությունները ժողովրդի շրջանում ունեցած վստահության իրենց լիմիտը վաղուց սպառել են, ինչը հետևանք է չկատարած խոստումների, վատ կառավարում իրականացնելու, մի բան հայտարարելու, իսկ հետո տրամագծորեն հակառակն անելու, հեղափոխություններ խոստանալու, բայց հետո հակառակ թևի մասին քաղցր-մեղցր խոսքեր շռայլելու, երկիրը ծայրաստիճան աղքատության մեջ գցելու ու էլի նմանատիպ բացասական երևույթների:

Հետաքրքրականն այն է, որ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները գուցե ավելի շատ, քան իշխանականները, գցել են իրենց վարկանիշը ժողովրդի շրջանում, ու հիմա հասարակությունը, զզված բոլորից, հիասթափված, իր ինքնատիպ բողոքն է հայտնում այս ամենի վերաբերյալ:

Մեր խորին համոզմամբ' սա պետք է յուրօրինակ ազդակ դառնա հայաստանյան բոլոր կուսակցությունների համար' անխտիր, ազդակ դառնա' գիտակցելու ու մեկընդմիշտ ըմբռնելու այն հանրահայտ ճշմարտությունը, որ ժողովուրդն իմաստուն է բոլորից' անգամ իրեն ամենքից խորամանկ կարծողներից ու շատ լավ հասկանում է' ով՝ ով է, որ քաղաքական ուժն՝ ինչ է իրենից ներկայացնում. բոլորը զրո են նրա աչքերում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով
Ամենադիտված