ՀՀ ԱԻ նախարարությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել ՀՀ երեք մարզերում
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 00.33-ից մինչև 01.00-ն հակակարկտային 7 կայանքներից Տավուշի մարզի Արճիս, Կողբ, Բերդավան և Հաղթանակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 450 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 9-ին, ժամը 23.54-ից մինչև 00.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Լոռու մարզի Ծաթեր, Այգեհատ, Մղարթ, Կարմիր Աղեկ, Դսեղ, Արևածագ և Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 367 կրակոց:
Նույն օրը, ժամը 22.01-ից մինչև 22.18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքներից Արագածոտնի մարզի Ղազարավան, Սաղմոսավան, Կարբի և Օհանավան համայնքնեի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 1975 կրակոց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ