Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում են ՀՀ վարչապետն ու ԱԻ նախարարը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Դեպքի վայրում են ՀՀ վարչապետն ու ԱԻ նախարարը, նաև 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿ ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ