Ռոնալդուն իր «Արծաթե խաղակոշիկը» նվիրել է Նանիին (լուսանկար)
Սպորտ
Նանին շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ դիմակայությունից հետո Նանին ինսթագրամում լուսանկար է տեղադրել և շնորհակալություն հայտնել թիմակցին՝ իրեն «Արծաթե խաղակոշիկը» նվիրելու համար:
Ռոնալդուն մրցաշարում դարձել է երեք գոլի հեղինակ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:
«Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին, ով դարձել է 6 գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Դու ավելին ես, քան պարզապես ավագ: Շնորհակալություն նվերի համար: Առաջ Պորտուգալիա»- Ինսթագրամում գրել է Նանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու