Ոչ ոք չի կարող նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` հաղթելով միայն մեկ խաղում. Ֆերնանդու Սանտուշ
Սպորտ
Ես անսահման երջանիկ եմ: Շնորհակալություն Աստծուն: Այս մասին Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն ասել է եզրափակիչ դիմակայությունից հետո: Տեղեկացնում է L'Equipe-ն:
Խոսելով այն մասին, որ պորտուգալացիները միայն մեկ խաղում են հաղթել հիմնական ժամանակում, մարզիչն ասել է.
«Ոչ ոք չի կարող նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` հաղթելով միայն մեկ խաղում: Կարևոր չէ հաղթանակները հիմնական ժամանակում էին, թե` լրացուցիչ, միևնույն է, դրանք հաղթանակ էին: Մենք երկար ճանապարհ հաղթահարեցինք եզրափակչի ճանապարհին և արժանի էինք այս հաղթանակին: Մենք ունենք տաղանդներ և վարպետություն, բայց ֆուտբոլիստներին անընդհատ կրկնում էի, որ պետք է լինենք կազմակերպված, կարգապահ, պայքարելու ունակ թիմ», - Սանտուշի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու