«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Հումանիզմը կյանքի կոչման վերածած…

Վերլուծական

Մեր՝ հաճախ ցինիկ ու ծայրահեղ պրագմատիզմով թունավորված իրականության պայմաններում սովորաբար ընդունված է կարծել, թե ցանկացած աշխատանք ու մասնագիտություն, ինչ բնույթ էլ դրանք կրեն, ի վերջո մարդկանց կողմից ծառայեցվում են ընդամենը մեկ նպատակի՝ եկամուտ ստանալուն, անձնական բերկեցության հասնելուն։ Բարեբախտաբար, մեր իրականության մեջ թեկուզ քիչ, բայց կան մարդիկ, մեծանուն անհատներ, որոնք իրենց կենսագրությամբ, աշխատանքային հարուստ գործունեությամբ ու դրսևորած մեծագույն մարդասիրության շնորհիվ գալիս են՝ հարցականի տակ դնելու ու անգամ կոտրելու այն կլիշեները, որ ձևավորել է հասարակությունը՝ ելնելով սեփական կյանքի դառը փորձից։

Նման բացառիկների թվին է, անշուշտ, պատկանում և բոլորի կողմից սիրված, իր մեծ մարդասիրությամբ հայտնի անզուգական բժիշկը՝ Լիդա Մուրադյանը կամ, ինչպես բոլորն են նրան կոչում, Լիդա Կարպովնան՝ Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենը, ով սեփական կյանքով է ապացուցել՝ Հիպոկրատի իսկական հետևորդ է, մասնագիտությունը կյանքի կոչման վերածած հանճար, որի նպատակը մշտապես եղել է մեկ բան՝ բժշկությունը մատչելի դարձնել բոլորին, օգնել բյուրավորներին, փրկել անհամար կյանքեր։

Նրա մշտական հոգածության տակ են եղել ու շարունակում են մնալ հատկապես չունևոր ընտանիքները, մարդիկ, ովքեր, ելնելով կյանքի բարդ պայմաններից, հաճախ անկարող են լինում դիմել հիվանդանոցներ, բուժկենտրոններ՝ ստանալու անհրաժեշտ բուժօգնություն. օրերս էլ սոցիալական ծայրահեղ պայմաններում հայտնված ընտանիքներից մեկին էր բժշկուհին օժանդակություն ցուցաբերել՝ ոչ միայն գումարի տեսքով, այլև՝ բուժօգնության՝ հովանավորելով ընտանիքի հիվանդ անդամներից մեկին անհրաժեշտ սրտի վիրահատությունը («Սուր անկյունը» ևս անդրադարձ էր կատարել այս դեպքին)։

Սա, թերևս, չնչին օրինակ է այն մեծագործություններից, որ Լիդա Կարպովնան մշտապես է անում, ամեն օր, ամեն ժամ՝ դրսևորելով ոչ միայն մարդկային բարձրագույն որակներ ու միայն իրեն հատուկ մասնագիտական հմտություն, այլև կազմակերպչական բարձր ունակություններ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեությունը կազմակերպելով հումանիզմի համամարդկային սկզբունքների հիման վրա։ Հարուստ է Լիդա Կարպովնայի կյանքի անցած ուղին՝ լի բազում մեծագործություններով, անօրինակ սխրանքներով։

Ասում են՝ բժիշկ դառնալու ցանկությունը նրա մոտ ծնունդ է առել դեռ վաղ հասակում. ցանկանում էր այնպես անել, որ բժիշկը բուժի ոչ թե միայն իր հիվանդին, այլ բոլոր տառապողներին. նա, կարելի է ասել, վաղուց է իրագործել իր մանկության երազանքը... Երազանքների իրագործման ուղին, սակայն, ամենևին էլ հեշտերից չի եղել։ Իր հարցազրույցներից մեկում արդեն«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի ղեկավարը պատմել էր այն դժվարությունների մասին, որոնք ստիպված են եղել ինքն ու իր կոլեգաները հաղթահարել՝ հասնելու համար նրան, որ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը արդեն 1993-ին վերագործարկվի որպես «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն. պայմանները ծանր էին, ընթանում էր արցախյան պատերազմը, չկային դրամական միջոցներ։

Այդ պայմաններում դժվար էր իրագործել իր վաղեմի երազանքը՝ կազմակերպել մի ամբողջ սրտաբանական համալիր, որտեղ պետք է ներառվեին առանց բացառության բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները՝ վիրահատարաններ, լաբորատորիաներ, զոնդավորում, թերապիա, վերակենդանացման, հետվիրահատական ծառայության բաժանմունքներ և այլն։

Առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և ճանաչման համար երկար տարիներ առաջ վաստակավոր բժշկի կոչմանն արժանացած այս փառահեղ մարդն ու բացառիկ բժիշկը, որի կյանքի պատմությունը ներշնչման աղբյուր կարող է դառնալ ցանկացած երիտասարդ մասնագետի համար, սեփական կենսագործունեությամբ ի ցույց դրեց հայ բժշկի անզուգական արժեքը հայ հասարակության համար, ապացուցեց, որ բժշկի մասնագիտությունը ոչ միայն կամ ոչ այնքան հաց վաստակելու միջոց է, որքան՝ նախևառաջ մարդկանց անգնահատելի ծառայություն մատուցելու, առողջացնելու մեր՝ կյանքի դժվարություններից կարծրացած սրտերը. Լիդա Կարպովնայի նման անհատականությունների սխրանքների վրա է հիմնվում այս բովանդակ աշխարհը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված