Պայեն` Ռոնալդուին վնասվածք հասցնելու մասին (տեսանյութ)
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն վստահեցրել է, որ չի ցանկացել վնասվածք հասցնել Պորտուգալիայի ընտրանու առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Ռոնալդուն վնասվածքի պատճառով խաղը լքել է առաջին խաղակեսում:
«Դա սովորական պայքար էր: Ինձ հաջողվեց խլել գնդակը և եթե դրանից տուժել է Ռոնալդուն, ապա ես դա չէի ցանկանում: Դաշտում կեղտոտ հնարք անելը ինձ բնորոշ չէ: Դրանում կարող եք չկասկածել»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն կբացակայի ավելի քան մեկ ամիս:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու