«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Եթե ազգովի ուզենանք, Ալիևն իր ծոծրակը կտեսնի, բայց դա չի տեսնի, ջրի տեղ էլ մի օր մկնդեղ կխմի

Վերլուծական

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 8-ի առանձին հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր.

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Բոլոր կողմերը մերժում են ռազմական ճանապարհն ու հավատարիմ են բանակցային կարգավորմանը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»:

Մտածել, որ Ուորլիքն այնքան միամիտ մարդ է, որ հավատացել ու հավատում է Ալիևի վերոնշյալ հավաստմանը, ես, անկեղծ ասած, չեմ կարող, հետևաբար հարց է առաջանում' ո՞ւմ է ձեռնտու այս դերասանության շարունակումը: Մեզ որ հաստատ ձեռնտու չէ: Հենց այդ նույն օրվա (հուլիսի 8-ի) առավոտյան «ռազմական ճանապարհը մերժող» և «բանակցային կարգավորմանը հավատարիմ» Ալևին ենթակա Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ էին բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, որի պատճառով մոտ կես ժամ տվյալ ճանապարահատվածում երթևեկությունը դադարեցվել էր: Զուտ բարեբախտությամբ է, որ զոհեր, վիրավորներ չենք ունեցել, իսկ ասել, թե տուժածներ չենք ունեցել, կոպիտ սխալ է: Բա կրակոցների հետևանքով սթրեսային վիճակում հայտնված, հոգեկան վնասվածք ստացած քաղաքացիական անձինք տուժածներ չե՞ն… Ճանապարհի փակ լինելու և ուշանալու պատճառով իրենց կարևոր գործերը տապալած մարդիկ տուժածներ չե՞ն…

Նույն օրվա և լույս 9-ի գիշերը թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի ռեժիմը' անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: Վարշավյան հանդիպումներից «խաղաղասիրական» ազդակներ ստացած Ալևին ենթակա զինված ուժերը հաջորդ' հուլիսի 9-ի, լույս 10-ի գիշերվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Հուլիսի 10-ի կեսօրին թշնամին արդեն Հայաստանի հետ իր սահմանում արձակած կրակոցով հրազենային ծանր վնասվածք է պատճառել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի դիրքերում ծառայող Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Վաչագանի Մկրտչյանին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մյուս գիշերը նույնպես խաղաղ չի անցել: Ըստ ԼՂՀ ՊՆ հրապարակած տեղեկատվության, հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: Ի՞նչ է' այս ամենի, ինչպես նաև մինչ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ադրբեջանի «խաղաղասիրական» վարքի մասին տեղեկություններին Ուորլիքը չէ՞ր տիրապետում ու տեղյակ չէ՞…

Հիմա անդրադառնանք Վարշավայում տեղի ունեցած հանդիպումներին: Բացի Ջոն Քերիի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հիշյալ հանդիպումներից, այլ հանդիպումներ էլ են եղել: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նախագահները ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ մտքեր են փոխանակել: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ, քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, կայացել է կարծիքների փոխանակում: Նշված հանդիպումից բացի, Ալիևը հուլիսի 8-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պյեռ Անդրյոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Խեր լինի, այս ի՞նչ են այսքան երկար քննարկում (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Վարշավա), չէ՞ որ, ինչպես ասում են, հարյուրի կեսը հիսունն է: Իրականում Վարշավայում քննարկման թեմա գրեթե չպետք է լիներ, Ջոն Քերին, Մինսկի խմբի համանախագահները, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նրա անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ալիևից ուղղակի պետք է հաշիվ պահանջեին, թե հիմա ի՞նչ եք ասում, գործնական հարթությունո՞ւմ կատարելո՞ւ եք Սանկտ Պետերբուրգում նաև ձեր կողմից վերահաստատված Վիեննայի պայմանավորվածությունները (այո կամ ոչ), և եթե այո, ինչո՞ւ եք ձգձգում դրանց կատարումը: Ինչպես հայտնի է, այդ պայմանավորվածությունները վերաբերում են շփման գծում հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը, որոնց կատարմանն Ադրբեջանը համառորեն, ամեն կերպ խոչընդոտում է:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ջոն Քերիի և Ֆրանսու Օլանդի հետ ՀՀ նախագահի հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Առաջին հերթին, դա վերաբերում էր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:- Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Եվ գլխավոր թեման հենց սա էր»:

«Քննարկվել են նաև…», «Առաջին հերթին, դա վերաբերում էր…», «Եվ գլխավոր թեման հենց սա էր», «Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները» ասելով, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ըստ էության, չի թաքցրել, որ շփման գծում հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման և թվաքանակի ավելացման հարցերից բացի, քննարկվել են նաև այլ հարցեր, միայն թե այդ հարցերը նա ներկայացրել է իբրև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, մինչդեռ կան որոշ հիմքեր կասկածելու, որ դրանք եղել են ոչ թե հիշյալ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր (ինչպիսիք են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրանց կատարումը), այլ հենց ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցեր: Ընդ որում, այս մասին հուշում է նաև այն հանգամանքը, որ իրար հետ պայմանավորվել ու տարբեր տեղերից Վարշավա էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ ընդհանրապես որևէ կապ չունեն:

Ավելին. Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբինն ուղղակի հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ահա հենց այստեղ է, որ ինչպես օտարները, այնպես էլ ՀՀ արտգործնախարարն ու համապատասխան մյուս պաշտոնյաները չեն բացում փակագծերը: Դատելով ամենից, Ալիևը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը պայմանավորում է նրանով, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն այդ քննարկումների արդյունքում, Հայաստանն արդյոք կհամաձայնի՞ ստատուս քվոն փոխել այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, այսինքն' մեր ազատագրած տարածքների թեկուզ մի մասի հանձնում իրեն կամ որոշակի ժամանակահատվածում դա կատարելու երաշխավորված խոստում: Եթե մենք ազգովի ուզենանք, Ալիևն իր ծոծրակը կտեսնի, բայց դա չի տեսնի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված