Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 

Դատարանը բավարարեց Հացպանյանի միջնորդությունը ու նրանից չպահանջեց կատարել հանցագործություն

Իրավունք

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր' Գայանե Մազմանյան) հուլիսի 11-ին շարունակեց դատավարությունը մի քաղաքացիական գործի, որով հայցվորը Վանաձոր քաղաքի բնակչուհի Բավական Խաչատրյանն է, իսկ պատասխանողները քաղաքացի Սարգիս Հացպանյանը, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնը և «Նյութ ԱՄ» լրատվական ընկերությունը: Հայցապահանջը հրապարակային ներողություն խնդրելն է, հերքում տալը և ոչ նյութական վնասի փոխհատուցումը յուրաքանչյուրից 3 000 000 դրամի չափով (1 միլիոն դրամը վիրավորանքի և 2 մլն դրամը զրպարտության համար):

Նախ, ի սկզբանե նշեմ, որ հայցվորի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտուր Հարությունյանի միջոցով դատարան ներկայացված հայցում պատասխանողներից վերջինի փոխարեն գրված է «Նյուս ԱՄ» լրատվական-վերլուծական գործակալություն, սակայն նույնիսկ հիշյալ դատարանի 25.05.2016թ. որոշմամբ պատասխանող «Նյուս ԱՄ» լրատվական-վերլուծական գործակալությունը պատշաճ պատասխանողով փոխարինվելուց հետո, վերջինիս անվանումը դարձյալ սխալ է գրվել, քանի որ «Նյութ ԱՄ» լրատվական ընկերություն պարզապես գոյություն չունի: Ավելին. այն ընկերությունը, որին նկատի ունեն հայցվորի ներկայացուցիչը և դատարանը, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն և «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնը սույն քաղ. գործով իրականում ընդհանրապես պատասխանողներ չեն կարող լինել, քանի որ լուսաբանելով հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը (դրա ընթացքում Հացպանյանը տեղեկություններ է հայտնել Բավական Այվազյան անուն ազգանունով մի կնոջ մասին, որը, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունից դեռատի տարիքի, պատանի տարիքի աղջիկներին Վանաձորից, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից խաբելով բարձր աշխատավարձով գործ ճարելով, տանում է և Թուրքիայի տարբեր պոռնկատներում աշխատեցնում), նրա հայտնած տեղեկությունները ներկայացրել են Սարգիս Հացպանյանի վրա հղում կատարելով և, համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, նման դեպքերում ազատված են որևէ պատասխանատվությունից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սարգիս Հացպանյանը հիշյալ կնոջ գործունեության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում ս. թ. հունիսի 9-ին թրաֆիքինգի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այս իրավիճակում քաղաքացիական գործով դատավարությունը հնարավոր չէր շարունակել, որովհետև իր ասածները հիմնավորելու համար Հացպանյանը պետք է հրապարակեր տվյալներ, որոնք քրեական գործի հարուցումից հետո արդեն հանդիսանում են նախաքննության տվյալներ, իսկ դրանց հրապարակումն առանց քննիչի թույլտվության, ուղղակի կնշանակեր, որ Հացպանյանը կատարում է հանցագործություն, ավելին' նա քննիչի կողմից զգուշացված էր դրանք չհրապարակելու վերաբերյալ:

Հենց վերը նշված պատճառով էլ Սարգիս Հացպանյանը դատարան էր ներկայացրել համապատասխան միջնորդություն, որով դատարանից խնդրել էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհնարին է տվյալ քաղ. գործի քննությունը մինչև քրեական գործով որոշման կայացումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով քաղաքացիական գործի վարույթը կասեցնել: Հրապարակելով իր միջնորդությունը, Սարգիս Հացպանյանը մասնավորապես ասաց.

«ԵԿԴ/0825/02/16 քաղաքացիական գործով քննության իրականացումը և վճռի կայացումն անհնար է հետևյալ պատճառներով.
1. Իմ և մեկ այլ անձի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մանասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում: Քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում ես թե՛ դատարանի և հայցվորի ներկայացուցչի ենթադրելի հարցերին պատասխանելով, թե՛ առանց դրա, անհրաժեշտություն եմ ունենալու հիմնավորել «Նոյյան տապան» մամուլի ակումբում 16.02.2016թ. հրավիրված մամուլի ասուլիսում իմ հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը, սակայն դա չեմ կարող անել, քանի որ իմ այդ քայլով, առանց քննիչի թույլտվության, բացահայտած կլինեմ վերոնշյալ քրեական գործի հարուցումից հետո արդեն նախաքննության նյութեր կամ տվյալներ հանդիսացող տեղեկություններ, որոնք առանց քննիչի թույլտվության հրապարակելը, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն, քրեորեն պատժելի արարք է:

2. Հիշյալ մամուլի ասուլիսի ընթացքում ես հայտնել եմ նաև տեղեկություններ, որոնք լսել եմ Թուրքիայում գտնվող իմ վստահելի մտերիմների և ընկերների կողմից, համոզված եմ եղել և համոզված եմ նրանց հայտնած այդ տեղեկությունների ճշմարտացիության հարցում, սակայն դրանք հիմնավորող ապացույցների ձեռք բերման ուղղությամբ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են վերոնշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության շրջանակներում, հետևաբար դրանք նույնպես չեմ կարող բացահայտել»:

Հայցվորի ներկայացուցիչը, բնականաբար, անհամոզիչ կերպով առարկեց Հացպանյանի այս միջնորդության դեմ, սակայն քանի որ պատասխանողը բավարար չափով հիմնավորել էր իր միջնորդությունը, իսկ հայցվորի ներկայացուցչի առարկությունը չէր բխում ՀՀ օրենսդրությունից, դատարանը քննարկելով Սարգիս Հացպանյանի միջնորդությունը բավարարեց այն և որոշեց քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև քրեական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Ա. Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար
Ամենադիտված