Երևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքը Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ Վոլոդին Վերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. Թունյան Մեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին 28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը 

Պերմյակովի գործը կհասնի եվրոպական դատարան. դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Իրավունք

Այսօր՝ հուլիսի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և շարունակելու է վարել նիստը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ինքնաբացարկ ներկայացնելու պատճառը քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելն էր, ընդ որում, դատավորը դա արել է շատ տարօրինակ ձևով: Նախորդ դատական նիստում նա ընդունել է հայցը վարույթ, կողմերին ճանաչել է քաղ. հայցվոր և քաղ. պատասխանող և ասել է, որ քաղ. հայցի օրինակը կթարգմանի և կուղարկի ՌԴ: Սակայն դատական նիստին եկել է մի որոշմամաբ, իբրև թե ի սկզբանե հայցը վարույթ ընդունելը մերժում է, այդ կապակցությամբ էլ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն:

«Տուժող կողմը շարունակում է մնալ այն կարծիքին, որ  միայն Պերմակովը չէ, որ պետք է պատասխան տա կատարվածի համար, այլ այն պետությունը, ում զինվորը հանդիսացել է նա, ևս պետք է որոշակի պատասխանատվություն կրի: Կապված է հիմնականում նրա հետ, որ ՌԴ-ում ի սկզբանե տեղյակ են եղել, որ Պերմյակովն ունի որոշակի առողջական խնդիրներ, մասնավորապես, հոգեբանական խնդիրներ: Նրան Ռուսաստանի Դաշնությունում զորակոչելուց հետո տեղափոխել են հոգեբուժական դիսպանսեր, որոշակի ժամանակով նրան արգելված է եղել հրազեն կրել, բացի այդ  ՌԴ-ում ծառայելու ընթացքում անձն 8 անգամ փախել է զորամասից: Այսպիսի հոգեկան վիճակում գտնվող զինվորը տեղափոխվել է Գյումրի, նրան տվել են հրազեն  և միայնակ կանգնացրել են համապատասխան դիրքում, որից, բնականաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում դիմել է փախուստի և տեղի է ունեցել այն ոճրագործությունը, որ բոլորիս արդեն հայտնի է»,- ասաց Վարոսյանը և հավելեց, որ այս զինվորի պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից, դա էր հայցի նպատակը, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ: 

Այն հարցին, թե, եթե Հայաստանի դատարանը հրաժարվում է ընդունել հայցը վարույթ, ապա ինչ են անելու տուժող կողմի փաստաբանները, հարցին ի պատասխան Վարոսյանն ասաց, որ բնականաբար փորձելու են բոլոր միջոցներով սպառել Հայաստանի ներպետական դատական ատյանները, մասնավորապես, դատավորի կողմից հայցը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումն արդեն իսկ բողոքարկվել է վերաքննիչ դատարան. «Հարցը հետագայում ևս մենք վերաքաննիչում կփորձենք բարձրացնել քաղ. հայցի մասով, եթե հարկ լինի՝ առանձին քաղ. հայց կներկայացնենք ընդհանուր իրավասության այլ դատարանի, որպեսզի բոլոր հնարավորությունները սպառենք մինչև վճռաբեկ դատարան, որից հետո, իհարկե, հարցը բարձրացնելու ենք եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը և նկատեց, որ այս պարագայում որոշակիորեն պատասխանատու է դառնում նաև ՀՀ-ն այն առումով, որ հրաժարվել է առհասարակ քաղաքացիական հայցը քննության առարկա դարձնել:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումըԲաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՓաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա ՂազարյանԻրինա Յոլյանն առաջադրվեց որպես ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուԶելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունըՌուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցելԶելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի «Ազատության» շքանշանով Փաշինյանի սպառնալիքները և բառապաշարը չեն հուզու՞մ ԵՄ–ին, այդպե՞ս եք ԵՄ գնում. հարց՝ ՂազարյանինՄենք որևէ բան չենք արել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ՌուբինյանՈվքե՞ր են ընդգրկվել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի կազմում․ հայտնի են անուններըԵրևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասինԿահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր ՀասրաթյանԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքըԱմերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառովՑանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետԴատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջովՀոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր ՂամբարյանԻրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումըԾառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչելԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել ԻրանինՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առնչությամբՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված Զինծառայողը մահացել է, բայց ՊՆ-ն շտապում է ապացուցել, որ դեպքը «բանակում չի եղել». Աբրահամյան «Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի«Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին
Ամենադիտված