Իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի. «Ոչ թալանին»
Իրավունք
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակում բոլորին հրավիրում է հանրային քննարկման՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Այս մասին նախաձեռնության անդամները հաղորդագրություն են տարածել, որում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրվա իրադարձությունները,այսօր ժամը 19:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում հանրային քննարկման:Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի և վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը և ոստիկանության կողմից ազատ խոսքի և տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհել էին ՊՊԾ գնդի վրա և պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների, այդ թվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին