Տրապիզոնում նոր հարձակման հետևանքով չորս ոստիկան է վիրավորվել
Աշխարհ
Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Մաջքա գավառում ճանապարհային անվտանգությունն ապահովող ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, անտառային տարածքից անհայտ անձինք կրակել են ոստիկանների ուղղությամբ:
Վիրավորվել է չորս ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Կրակողները փախել են անտառի խորքերը: Նրանց հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է սկսել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում