Ալմաթիում իրադրությունը կայուն է, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով
Աշխարհ
Ալմաթիում, որտեղ հուլիսի 18-ին ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով: Հուլիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ալմաթիի Ներքին գործերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ, Ազիմբեկը:
«Քաղաքում իրավիճակը կայուն է, քաղաքացիների կյանքի եւ առողջության համար սպառնալիքներ չկան: Իրադրությունը գտնվում է իրավապահ մարմինների լիակատար վերահսկողության ներքո: Բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով»,- ասել է նա:
Հուլիսի 18-ին Ալմաթիում հարձակում է կատարվել քաղաքի ներքին գործերի շրջանային վարչության եւ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվել է հինգ մարդ՝ ներառյալ երեք ոստիկան, վիրավորվել է՝ ութը, նրանց թվում՝ վեցը ոստիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում