Պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից
Աշխարհ
Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից այն բարդ իրադրության պատճառով, որն առաջացել է վերջերս կատարված զինվորական հեղաշրջման փորձի հետեւանքով: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հուլիսի 18-ին հայտարարել է, որ այն ամերիկացիները, որոնք արդեն գտնվում են Թուրքիայում, չպետք է մեկնեն երկրի հարավ-արեւելյան շրջաններ, որտեղ մեծ ահաբեկչական վտանգ գոյություն ունի:
«Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի ուժեղացման եւ հանրապետության հարավ-արեւելք ուղեւորություններից ձեռնպահ մնալու աանհրաժեշտության մասին»,- նշել է Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում