«Ֆրոնտեքսը» հունիսին միգրանտների թվի աճ է արձանագրում Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում
Աշխարհ
Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում է այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն հոսքի նվազում է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում, որի կենտրոնակայանը գտնվում է Վարշավայում:
«Հունիսին միգրացիոն ճգնաժամի հետ կապված լարվածությունը մեծ է մնացել Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում,- տեղեկացնում է «Ֆրոնտեքսը»:- Անցյալ ամսին Իտալիա ժամանող միգրանտների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 24 տոկոսով՝ մինչեւ շուրջ 22 500»: «Ընդամենն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել Է շուրջ 69 500, ինչը մոտ է անցյալ տարվա ցուցանիշներին»,- նշել է գործակալությունը՝ ընդգծելով, որ Իտալիա ձգտողների մեծ մասը Նիգերիայի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում