Ստամբուլում երկու մարդ զոհվել է փողոցային փոխհրաձգության ժամանակ (տեսանյութ)
Աշխարհ
Ստամբուլում փողոցային փոխհրաձգության զոհ է դարձել երկու մարդ: Զինված հակամարտությունը բռնկվել է հուլիսի 19-ի երեկոյան Էթիլեր թաղամասում:
Մահացածների ինքնությունները և միջադեպի հանգամանքները պարզվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում զինված պետական հեղաշրջման փորձ է կատարվել: Ավելի ուշ երկրի իշխանությունները հայտարարել են, որ փորձը ձախողվեց: Զինված հեղափոխության հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ, որոնց մեծ մասը ապստամբներ են: Ապստամբության ճնշումից հետո ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, այդ թվում՝ միջին և բարձր օղակի զինվորական պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում