«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան 

Բախումների հետևանքով կա 45 տուժած (ուղիղ միացում, թարմացվում է)

Հասարակություն

00:50

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը' ոստիկան։

Տուժածներից 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունը հայտնում է, որ բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։

00:22

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարդկանց հետ և տեղեկացնում, որ քահանաներ են եկել և ուզում են աղոթք կարդալ՝ գրավված ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ հնչեցին, որոնց ի պատասխան ցուցարարները ծափահարեցին:

22:45

Նիկոլ Փաշինյանը վերադարձավ, հորդորեց մարդկանց չտրվել  սադրանքներին, պահպանել հանգստություն, որ կարողանան հարցին հանգիստ լուծում տալ: 

«Ես ինձ չեմ ների, եթե Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ պակասի, բայց չեմ ների նաև, եթե մի բան չանեմ, որ մազ չպակասի նաև Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի գլխից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ քաղաքացին հաղթելու է:

Խորենացու փողոցում ոստիկանության հետ բախումից հետո ցուցարարների մի խումբ ուղղվեց դեպի Տիգրան Մեծի պողոտան և փակեց այն՝ օգտագործելով քարեր, նստարաններ, աղբամաններ և այլ իրեր։

Այժմ Տիգրան Մեծի պողոտայի տվյալ՝ Խորենացու փողոցի հետ Քրիստափորի փողոցով միացող հատվածը երթևեկելի չէ։

21:59

Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: Սակայն ոստիկանները հստակ պատասխան չտվեցին և ցուցարարները սկսեցին քարերով հարվածել նրանց և սկսվեց բախում նրանց միջև: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, շատ տուժածներ ունեն։ Ինչպես երևում էր բախումից, տուժել են նաև շարքային քաղաքացիներ։

Քաղաքացիները աղբամաններով բարիկադներ են սարքել իրենց և ոստիկանների միջև։

21:45

Լարված իրավիճակ Խորենացի փողոցում: Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն  «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: 

20:45

«Արաբո» ջոկատի տղաները Մանվել Եղիազարյանի գլխավորությամբ եկել են Խորենացի փողոց և ուզում են իրենք սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ի անդամներին, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Վարուժան Ավետիսյանը համաձայն է, որ մենակ ինքը կարող է սնունդ փոխանցել՝ իր պատասխանատվությամբ: Վերջինս սպասում է ոստիկանների որոշմանը՝ հարցը դեռ քննարկվում է:

20:15

Այս պահին Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Քիչ առաջ նրանք փորձեցին փակել Խորենացի-Քրիստափոր խաչմերուկը։ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն ինքն առաջարկեց հանգստություն պահպանել, քանի որ իրենք անձամբ կփակեն այդ հատվածը, որպեսզի մեքենաների հոսք չլինի, այս մասին դեպքի վայրից տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը։

15։40

Խորենացի փողոցում մի խումբ մարդկանց հանրային քննարկումն ավարտված է։ Քննարկման մասնակիցները հայտարարում են՝ պետք է ստեղծել հռչակագիր, ժամանակավոր խումբ ձևավորել՝ ժողովրդի պահանջները տեղ հասցնելու և մնացած պրոցեսները կառավարելու համար։ Հանրային քննարկման մասնակիցները նաև պահանջում են «Սասնա Ծռեր»-ի և իշխանությունների միջև բանակցությունները բաց կերպով անել։ Նաև պետք է լուծել ՊՊԾ գնդում գտնվողների սննդի հարցը։

14:00

Խորենացի փողոցում գտնվող ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպել զինված խմբի անդամների հետ, զրուցել նրանց հետ և հասկանալ՝ ինչ է կատարվում։ «Մեզ ասացին՝ սպասեք, ճշտենք՝ կասենք։ Սպասում ենք։ Հիմա ես գնում եմ Օմբուդսմենի հետ հանդիպման՝ վերջին դեպքերի հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը։ ԲՀԿ նախագահը նշեց՝ այսօր լարվածության էսկալացիայի մեծացում չպետք է թույլ տալ։ 

«Եկեք բոլոր հնարավոր տարբերակները փորձենք։ Հիմա ես չեմ ասում, որ գնամ հանդիպեմ, խնդիրը լուծվելու է։ Բայց գնանք խոսենք էլի, հասկանանք։ Բոլոր հնարավոր միջոցները պետք է փորձել»,- հավելեց նա։ 

13:50

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

13։00

Խորենացի փողոցում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Մի խումբ մարդիկ գիշերվանից մնացել են Խորենացի փողոցում և կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց ու պայքարել։

11:50

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սա բավական նուրբ հարց է: «Հայաստանում սկսած 90 թվականից՝ ամեն ինչ ուղեկցվել է խախտումներով: Մեր ազգի համար շատ կարևոր իրադարձություն էր սահմանադրական հանրաքվեն, որը ևս կեղծվեց: Այս մարդկանց գոնե մի քանիսին ես ճանաչում եմ: Նրանք մի քանի անգամ փորձել են քաղաքական ճանապարհով ինչ-որ բան փոխել: Այս ամենը մեզ ենթադրել է տալիս, որ պետք է շատ զգուշավորությամբ խոսել»,- ասաց նա: Հայրիկյանը նշեց, որ մենք ունենք երեք խնդիր՝ երեքն էլ խուսափել արյունահեղությունից: 

հայրիկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը սկսել է իր հրաժարականի գործընթացը, քանի որ վերջինս ոչ մի հայտարարություն չի անում, «իսկ երկրի իրական նախագահը միանգամից պետք է արձագանքեր»: «Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ «Սասնա ծռեր» խմբի հիմնական պահանջին՝ հրաժարականին: Նա սկսել է իր հրաժարականի գործընթացը, որովհետև, եթե որևէ երկրում նման իրադարձություն լիներ, ապա իրեն նախագահ համարող անձը պետք է անմիջապես ասպարեզում երևար»,- հավելեց Հայրիկյանը։

10:00

Զինված խմբի անդամները Ոստիկանության ՊՊԾ գնդում արդեն 74 ժամից ավելի է, ինչ պատանդ են պահում ոստիկանների:

Գիշերը հանգիստ է անցել, այս պահին ևս հանգիստ է: Առավոտյան Խորենացի փողոցում են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը:

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ինտենսիվ բանակցությունները ՊՊԾ գնդում գտնվողների հետ շարունակվում են:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան
Ամենադիտված