Ռուսաստանը և ԻՊ-ը Դաշինքի հիմնական սպառնալիքներն են. Յենս Ստոլտենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և Ռուսաստանը համարում է դաշինքի համար հիմնական սպառնալիքները: Այդ մասին նա գրել է The Wall Street Journal-ի համար գրած իր հոդվածում:
Խոսելով Ռուսաստանի կողմից մարտահրավերների մասին՝ Ստոլտենբերգը նշել է, որ Ղրիմի միացումը խախտել է եվրոպական անվտանգությունը: Նրա կարծիքով՝ Մոսկվան շարունակում է պարբերաբար սադրել ՆԱՏՕ-ին:
Որպես պատասխան՝ դաշինքն իրականացրել է «սառը պատերազմի» տարիներից ի վեր հավաքական անվտանգության ամենաուժեղ ամրացումը, գրում է Ստոլտենբերգը: Մի քանի տարի պաշտպանության բյուջեների կրճատումներից հետո դաշինքի եվրոպական անդամները և Կանադան անցյալ տարի ուժեղացրել են ծախսերը ռազմական ոլորտում: Բացի այդ ՆԱՏՕ-ի անդամները պայմանավորվել են արևելյան սահմաններին ուժեր տեղակայելու մասին:
Ստոլտենբերգի խոսքերով, սակայն, «սառը պատերազմն արդեն պատմություն է, և նա պետք է պատմություն մնա»:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ բովանդակալից և կառուցողական երկխոսություն է ցանկանում»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում