Երեխային գլխատած խմբավորման հետ ԱՄՆ-ն խզել է համագործակցությունը
Աշխարհ
ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել աջակցությունը Սիրիայում ընդդիմադիր խմբավորումներից մեկի հետ՝ պայմանավորված երեխայի գլխատման միջադեպով: Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Թոները, երեխայի մահվան մասին տեղեկատվության իսկությունը պարզվում է:
«Եթե երեխայի սպանության մասին տեղեկությունը ճիշտ է, ապա դա, անկեղծ ասած, մեզ կստիպի մտածել այդ խմբավորման հետ ցանկացած հետագա փոխգործակցության նպատակահարմարության մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ համացանցում հայտնվել է տեսանյութ՝ գրոհայինների կողմից երեխայի դաժան սպանության կադրերով: Զինյալները հայտարարել են, որ նա կռվել է Սիրիայում իշխանամետ ուժերի կողմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում