ԵԱՀԿ-ում հետաձգել են Ղարաբաղի վերաբերյալ հանդիպումները, որոնք պետք է կայանային Թուրքիայում
Աշխարհ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:
«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,- ասել է Ուորլիքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում