Գվատեմալայի բանտում խռովության ժամանակ արգենտինացի մոդել է սպանվել
Աշխարհ
Գվատեմալայի ուղղիչ հիմնարկություններից մեկում ծայր առած խռովության ժամանակ սպանվել է 13 մարդ, այդ թվում 24-ամյա արգենտինացի մոդել Ջոաննա Բիրիելը:
Մայրաքաղաք Գվետեմալայից ոչ հեռու գտնվող «Պավոն» բանտում խռովությունը տեղի է ունեցել թմրավաճառ Մարվին Մոնտիել Մարինի խմբավորման հետ այսպես կոչված «բանտի արքայի»՝ գվատեմալական բանակի նախկին կապիտան Բայրոն Լիմայի բախման հետեւանքով: Մրցակցության առարկան եղել է հիմնարկության նկատմամբ «վերահսկողությունը»:
Հարձակումը, որին մասնակցել են շուրջ 25 բանտարկյալներ, տեղի է ունեցել այցելուների հետ տեսակցության ժամանակ: Ինչպես հաղորդվում է, հենց Լիմայի մոտ էր տեսակցության եկել Բիրիելը: Հայտնի է, որ Բիրիելը եւ Լիման տեսակցում էին ամիսը մեկ անգամ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում