2016-ի հունիսը դարձել է ամենաշոգն արդի պատմության մեջ. օդերեւութաբաններ
Հասարակություն
Անցյալ ամիսը դարձել է ամենաշոգն արդի պատմության մեջ, հաղորդել է ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը: Օդերեւութաբանները ջերմաստիճանի ռեկորդային մեծություններ են գրանցում արդեն 14-րդ ամիսն անընդմեջ:
Հունիսին մոլորակի միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի 16,4 աստիճան, ինչը Ցելսիուսի 0,9 աստիճանով բարձր է XX դարի հունիսների միջին ցուցանիշից:
ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը ջերմաստիճանի կանոնավոր դիտարկումներ է սկսել 1880 թվականից: Գիտանականների խոսքով՝ կլիմայի տաքացումը տեղի է ունենում մասամբ մարդու ներգործության հետեւանքով, մասամբ էլ Նինիո երեւույթի հետեւանքով, որն իրենից ներկայացնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեւութային շերտի ջերմաստիճանի տատանում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում հաղորդել են, որ 2020 թվականին գլոբալ տաքացումը համաշխարհային տնտեսությանը տարեկան կհասցնի ավելի քան 2 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս՝ աշխատանքի արտադրողականության նվազման պատճառով, հաղորդել է BBC-ն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ