Ռաֆայել Վարանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Ֆուտբոլիստին իր նոր թիմում ցանկացնում է տեսնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն: Վարանը, սակայն, որոշել է շարունակել համագործակցությունը մադրիդյան թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը՝ Մանչեսթերի թիմը ֆուտբոլիստի համար պատրաստ է եղել վճարել 40 մլն եվրո:
Վարանի պայմանագիրը Զիդանի թիմի հետ ավարտվում է 2020թ.:
Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 26 խաղի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու