«Ես ձեզ ատում եմ». Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծի է ենթարկել սիրիացի փախստականին (տեսանյութ)
Աշխարհ
Շվեդիայում վարորդը թույլ չի տվել սիրիացի փախստականին մտնել ավտոբուսում, ապա հարձակվել է նրա վրա: Այդ մասին հաղորդում է Middle East Eye-ը:
Ըստ շվեդական ԶԼՄ-ների, երբ վարորդն արգելել է միգրանտի մուտքն ավտոբուս, Մուստաֆան որոշել է լուսանկարել նրան և մեղադրել է ռասիզմի մեջ:
Անհանդուրժող տղամարդը տեսնելով, որ նրան սկսել են նկարահանել հեռախոսով, բարկացել է և հարձակվել ներգաղթյալի վրա:
«Ես ձեզ ատում եմ, սրիկաներ»,- բացականչել է վարորդը՝ ծեծի ենթարկելով փախստականին:
Տեղի ունեցածին միջամտել են ավտոբուսի ուղևորները և դադարեցրել ծեծկռտուքը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և ձերբակալել վարորդին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում